close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ազգ- բանակի» դեմ պայքարողներն ու դրսից գումար ստացողները՝ ԱԺ-ում և կառավարությունում են․ Աղվան Պապյան

Հարթակ

4 Նոյեմբերի 2019, 18:13
  «Ազգ- բանակի» դեմ պայքարողներն ու դրսից գումար ստացողները՝ ԱԺ-ում և կառավարությունում են․ Աղվան Պապյան

Ո՞ւր է գնում մեր երկիրը։

Ո՞վ գիտի՝ այս խոր վիրապից դուրս գալու հույս կա՞։

Ամեն ինչ սովորական է՝ գիշատիչի պես մեր արյունն են խմում, քանդում են մեր երկիրը։

Մարդկանց մեջ այնքան թույն կա մեկը մյուսի նկատմամբ, ու էտ ամենը եկավ նրանցից։

Նրանց՝ սև ու սպիտակի, հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելուց։

Ասես 1930-ական թվականներն են։

Հիմա էլ հարվածը դպրոցին, համալսարանին է ուղղված։

Այսպես էր մեր հանդեպ վարվել ռուսաց ցարը, օսմանյան սուլթանը, իսկ այսօր արդեն՝ հայը։

Ինչո՞ւ են քանդում մեր երկիրը։ Ինչո՞ւ են արժեզրկում այն, ինչ մերն է, մեր ազգայինը։

Ու ամեն ինչ սկսում են դպրոցում, համալսարանում։ Դպրոցում փորձում են հանել «Հայոց եկեղեցու պատմություն», ՆԶՊ առարկաները։ Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք և, եթե դպրոցում ՆԶՊ չանցնենք, պարզունակ բաները չիմանանք, պատերազմի ժամանակ ի՞նչ ենք անելու։ Գոնե բանակ գնալուց առաջ տղան պետք մանրուքները իմանա։

Աշխարհի գերհզոր երկրներից շատերում ՆԶՊ անցնում են։ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Իսրայելը, մեր հարևան Ադրբեջանը և Թուրքիան։ Այս մի քանի երկրներում կան նաև կադետական դպրոցներ։ Աշակերտների համար կազմակերպում են էքսկուրսիաներ զորամասեր, նաև բանակային ճամբարներ։

Ադրբեջանում շաբաթական երեք ժամ ՆԶՊ են անցնում, տեսեք՝ ինչ բարձրակետի են հասցրել։ Ամառները ռազմական ճամբարներ են կազմակերպում անվճար։ Նրանց մոտ ազգ-բանակ ծրագիրը բարձրակետին է հասել։

Իսկ ի՞նչ է մեզ մոտ։ Համալսարանից հանվում է Հայոց լեզուն և Հայոց պատմությունը։

Մեր երկու ոխերիմ թշնամիները չունեն պատմություն և լեզու, բայց ստեղծում են դա ու պարտադիր է նրանց մոտ դա սովորելը, իսկ մենք վերացնում ենք մերը։

Մեր կառավարության և Ազգային ժողովի կազմում ներկայումս կան մարդիկ, որոնք ժամանակին պայքարում էին «Ազգ- բանակի» դեմ և դրա համար դրսից գումարներ էին ստանում։


ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Աղվան Պապյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica