close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծերի կռիվը. «Ակամա երգիծաբաններ» - 10

Մշակույթ

4 Նոյեմբերի 2019, 17:17
 Մեծերի կռիվը. «Ակամա երգիծաբաններ» - 10

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեր մեծերից Ավետիք Իսահակյանը և Դերենիկ Դեմիրճյանը փնտրում էին որևէ միջոց անքնության դեմ, բացի բժշկական հաբերից, որ ծերուկներն այնքան էին խմել, որ զզվել էին: Ի՞նչ կարելի է  անել, ի՞նչ միջոցներով կարելի է փրկվել անքնության հրեշից: Եվ մի անգամ Դեմիրճյանը պարզորոշ կերպով ասաց Իսահակյանին.

- Ավո՛, ես արդեն քնում եմ, քնելու ժամանակավոր դարմանը գտել եմ:

- Յա՜, ինչ ես ասում,- վառվեց Վարպետի հետաքրքրությունը,- ինչո՞վ, ինչպե՞ս…

- Մեր արձակագիր Ս…-ն մի ծավալուն վեպ է գրել, ամեն երեկո գալիս է ընթերցելու, որպեսզի իմանա իմ կարծիքն ու դիտողությունները: Շնորհակալ եմ, կարդում է միալար, քնեցնելու ձայնով: Նա կարդում է, ես քնում եմ: Եվ այնքան խորը, որ նույնիսկ գնալը չեմ զգում: Արդեն երկու շաբաթ է՝ քնում եմ: Ասել եմ, որ յուրաքանչյուր անգամ ընթերցելիս նկատի ունենա, որ ես շատ եմ հոգնում, և մեծ հատվածներ չընթերցի: Այսպիսով՝ երկարաձգում եմ քնելուս ժամանակը…

- Դերո՛, ինչպե՞ս անենք, որ ես էլ օգտվեմ այդ դեղամիջոցից,- հարցնում է Իսահակյանը,- գուցե իրեն ասես, որ այնքան ես գովել իր վեպն ինձ մոտ, որ վառել ես իմ հետաքրքրությունը, ես էլ ցանկություն ունեմ լսելու նրա վեպի ընթերցանությունը…

- Մինչև լրիվ չընթերցի ինձ մոտ, ես այդ բանն անել չեմ կարող…

- Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ վեպի ընթերցումն ավարտի...

- Առնվազն մեկ ամիս, Ավո՛…

- Չէ, ես այդքան սպասել չեմ կարող, դու մի երկու շաբաթ որ ընդմիջում անես, ես երկու շաբաթ կքնեմ և ջղերս մի քիչ կարգի կբերեմ…

- Չէ, Ավո՛, ուզած-չուզած պիտի  սպասես, այդ միջոցում ես բավական չափով կկազդուրվեմ, կհանգստանամ, հետո դու կսկսես քո բուժումը…

 -Լսի՛ր, տո թաժա՛ մեռել, տո իբլի՛ս (սատանա), էդպե՞ս է քո ընկերությունը,- ասում է Իսահակյանը՝ բարձրացնելով գավազանը:

- Ամա՜ն, վարպետներն իրար ծեծում են,- բղավում է գործերի կառավարիչ Հեղինե Շիրազյանը, և ընդունարան են վազում երկու-երեք հոգի, Ռաֆայել Արամյանն էլ՝ նրանց հետ:

Իհարկե, ծեծ կամ քաշքշուկ չէր եղել, և ըստ Ռաֆայել Արամյանի տեղեկատվության՝ 80-ամյա ծերունիները հևում և փնչում էին վիրավորանքից: Մարդկանց, մանավանդ՝ երիտասարդ գրողների ներկայությունը, ստիպում էր նրանց զինաթափվել, մի կողմ դնել գավազանները:

Անցան ամիսներ, խնդրո առարկան՝  Ս…-ի գիրքը, լույս տեսավ և անմիջապես հետևեց Դերենիկ Դեմիրճյանի դրական հոդվածը, որը գրական աշխարհն ընդունեց թերահավատորեն: Նույնիսկ ես՝ ամոթս ի բուռ, հարցրի նրան.

-  Ընկե՛ր Դեմիրճյան, այդ գիրքը չարժեր քո խրախուսանքին:

Ժպտաց դեմիրճյանական մարմրող խորամանկ ժպիտով.

-  Գիտե՛մ, գիտե՛մ, բայց ե՛ս, ե՛ս… պարտքերս մարեցի…

 

Շարունակելի

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica