close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակում մարդկային ոսկորներ և գանգեր են հայտնաբերվել

Իրավունք

4 Նոյեմբերի 2019, 15:32
 Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակում մարդկային ոսկորներ և գանգեր են հայտնաբերվել

Երեւանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է Shamshyan.com-ը:

Կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան հայտնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

«Հիվանդանոցի հարեւանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ եւ, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը: Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաեւ էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»»- կարդում ենք կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica