close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանից ԱՄՆ ավելի շատ ապրանք է արտահանվում, քան Ադրբեջանից

Տնտեսական

4 Նոյեմբերի 2019, 15:27
 Հայաստանից ԱՄՆ ավելի շատ ապրանք է արտահանվում, քան Ադրբեջանից

Ըստ Yerkir.am-ի՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ-ի առևտուրն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ թվերով:

Ադրբեջանը ԱՄՆ-ի 144-րդ առևտրային գործընկերն է: Երկու պետությունների ընդհանուր առևտուրը հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում կազմում է $150.84 միլիոն։ ԱՄՆ-ից Ադրբեջան ներկրումը կազմում է $133․79 միլիոն, արտահանումը` $17․05 միլիոն։

Ներկրումներ՝

Ներքին այրման շարժիչներ- $16.9 միլիոն
Նավիգացիոն համակարգեր- $13.7 միլիոն
Ծանր տեխնիկայի մասեր- $10․4 միլիոն
Քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր- $7.68 միլիոն
Քիմիական ապրանքներ- $7․26 միլիոն
Փականներ, ծորակներ խողովակների և ցիստեռների համար- $6․89 միլիոն
Ցենտրիֆուգաներ, ֆիլտրներ, սարքեր և մասեր- $6․5 միլիոն
Բազմակողմանի օգտագործման սարքավորումներ և մասեր- $5․55 միլիոն
Վիրաբույժների, ատամնաբույժների և անասնաբույժների համար բժշկական սարքավորումներ- $3․22 միլիոն
Օդերևութաբանական, ջրաբաշխական և ուսումնասիրությունների համար սարքավորումներ- $3․21 միլիոն

Արտահանումներ՝

Վերադարձված արտահանումների ավելացված արժեք- $10․6 միլիոն
Ալյումինե թիթեղներ >0․2մմ հաստությամբ- $1․86 միլիոն
Էլեկտրական բռնկման սարքավորումներ- $1․51 միլիոն
Էլեկտրական շարժիչներ, գեներատորներ- $537 հազար
Մրգային և բանջարեղենային հյութեր- $419 հազար
Պայթուցիկներ- $272 հազար
Հնարժեք իրեր- $248 հազար
Բազմակողմանի օգտագործման սարքավորումներ և մասեր- $248 հազար
Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ- $156 հազար
Օդորակման սարքեր- $144 հազար

Հայաստանն ԱՄՆ-ի 166-րդ գործընկերն է: Ընդհանուր առևտրի ծավալը նույն ժամանակահատվածի համար $72․56 միլիոն է, ԱՄՆ-ից Հայաստան ներկրումը կազմում է $37․29 միլիոն, իսկ արտահանումը՝ $35․27 միլիոն:

Ներկրումներ՝
Մարդատար ավտոմեքենաներ- $7․71 միլիոն
Բջջային հեռախոսներ և դրա հետ կապված սարքավորումներ- $5․96 միլիոն
Հնարժեք իրեր- $3․6 միլիոն
Ադամանդ- $3․55 միլիոն
Հավ և այլ թռչնամիս- $2․58 միլիոն
Վերադարձված արտահանումներ- $1․25 միլիոն
Տեսաձայնային ազդանշանային համակարգեր- $1․09 միլիոն
Ամբարձիչ կռունկ, ամբարձիչ մեքենա, արդյունաբերական օգտագործման փոխադրամիջոցներ- $1․09 միլիոն
Բժշկական սարքավորումներ վիրաբույժների, ատամնաբույժների և անասնաբույժների համար- $1․02 միլիոն
Ռետինե անվադողեր- $973 հազար

Արտահանումներ՝

Ալյումինե թիթեղներ
Կանանց կամ աղջիկների վերարկուներ- $4․42 միլիոն
Ադամանդ- $3․79
Ռոմ, ջին, օղի, այլ խմիչքներ- $1․51 միլիոն
Տղամարդկանց կամ տղաների վերարկուներ- $1․5 միլիոն
Զարդեր, մասեր- $1․3 միլիոն
Օգտակար թափոններ- $702 հազար
Գինի- $695 հազար
Ջեմ, դոնդող- $542 հազար
Բնական ջրեր- $451 հազար


Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica