close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան բացահայտված հայտնի անուններ, որոնք օգտվում են Հայաստանում գործող տրանսգենդերների ծառայություններից. Նարեկ Սարգսյան

Հասարակություն

4 Նոյեմբերի 2019, 12:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան  բացահայտված հայտնի անուններ, որոնք օգտվում են Հայաստանում գործող տրանսգենդերների ծառայություններից. Նարեկ Սարգսյան

Այդ սատանիստական ներկայացումից հետո իմ մեջ ըմբոստացավ  հայի հոգին, այլևս անհնար էր  հանդուրժել  այդ ամենը, և ես  իմ գործողություններով ցույց տվեցի, որ դեմ եմ ու հետագայում ևս չեմ հանդուրժելու այդ ամենը.  մամուլի ասուլիսում  լրագրողներին ասաց Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների հարևանությամբ նախօրեին տեղի ունեցած  «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման ժամանակ  բերման ենթարկված ակտիվիստ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ներկաների ու ներկայացման մասնակիցների միջև պարբերաբար քաշքշուկ էր տեղի ունենում, որի արդյունքում էլ բերման էր ենթարկվել ակտիվիստը:

Ըստ Yerkir.am-ի՝ Նարկե Սարգսյանը պատրաստ է բարձրաձայնել ԼԳԲՏ համայնքի՝ սեփական երկարատև ուսումնասիրությունների արդյունքները:  «Այսպես կոչված՝ ներկայացումից հետո ինչ-որ տեսաերիզ տարածվեց,  որում իբր  ներկայացվում է, թե ես գեյ եմ: Դրան ես քմծիծաղով եմ վերաբերվում: Այդ տեսաերիզում  ես զրուցում եմ մի տրասգենդերի հետ, որը հայտնի Կարաբինան է: Անցյալ տարի, եթե հիշում եք,   նրանց դեմ Հրայր Կոստանյանի  կողմից կազմակերպված  շարժում սկսվեց: Այդ շարժումն  այնքան մեծ թափ հավաքեց, որ ԼԳԲՏ ներկայացուցիչներին հորդորեցին հանդարտվել, մինչև կրքերը կմարեն: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հակազդեցության մի ձև ունեն՝ իրենց դեմ պայքարողներին գեյ են հռչակում, և երբեմն այս մեթոդն աշխատում է: Ինձ մեղադրում են գեյ փարթիներին  մասնակցելու մեջ: Այո,  նման բան  մեկ անգամ տեղի է ունեցել: Արդեն վաղուց ես հետևում եմ  այդ համայնքի ներկայացուցիչների կյանքին, շատերի հետ «ընկերացել» եմ, շահել եմ նրանց վստահությունը և այդպիսով  շատ ինֆորմացիա եմ ձեռք բերում նրանց մասին: Բանակում ծառայած տարիներին հետախույզ եմ եղել և հիմա, գործի դնելով այդ գիտելիքները,  բացահայտել եմ  շատ տրանսգենդերների, նրանց այցելուներին, նրանց ֆինանսական աղբյուրները, որից սնվում են և, որոնք, ի միջի այլոց, քիչ չեն»,- նշեց նա:

Նարեկ Սարգսյանը հայտնեց նաև,  որ բացահայտվել են հայտնի դեմքեր, որոնք օգտվում են Հայաստանում տրանսգենդերների ծառայություններից, սակայն ինքը դեռևս զերծ կմնա անուններ բարձրաձայնելուց՝ հույս ունենալով, որ այս ասուլիսից հետո շատերը կվերանայեն այդ վնասակար սովորությունը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների հարևանությամբ  տեղի էր ունեցել  «ՀուԶանք ու Զանգ»  աղմկահարույց միջոցառումը,  որն իրականացվում էր  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հավաքված քաղաքացիները վրդովված պահանջում էին, որպեսզի նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ գա ու պատասխան տա այդ ամենի համար: Միջոցառման ընթացքում ակտիվիստ Նարեկ Սարգսյանը, հայտարարելով, որ թույլ չի տալու, որ իր երկրում  «սատանիստական» ներկայացումներ լինեն, ներկայացման դերասանների վրա «զեյլոնկա» էր լցրել, ինչից  հետո տեղի էր ունեցել քաշքշուկ, և ոստիկանները բերման էին ենթարկել նրան:

Տեղեկացնենք, որ արդեն այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած պաշտոնական  հաղորդագրության համաձայն՝  նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ. բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica