close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ կարող ասել, որ մենք բավարարված ենք արդյունքներով, որովհետև զինադադարի խախտման դեպքերը շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

1 Նոյեմբերի 2019, 15:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ կարող ասել,  որ մենք բավարարված ենք արդյունքներով, որովհետև զինադադարի խախտման դեպքերը շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է հայ-  ադրբեջանական հակամարտության և բանակցային գործընթացին վերաբերող  մի շարք հարցերի. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Հարցին՝ արդյո՞ք պաշտոնական հանդիպումների ընթացքում նախարարը քննարկման առարկա է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցների թեման, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը հանդիպումների ընթացքում մշտապես հնչող և առկա կարևորագույն  խնդիրներից մեկն է: Այսպես ձևակերպենք՝ կան բովանդակային հարցեր և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի մեջ քննարկվում են այդ  բովանդակային հարցերը: Չի կարող լինել  մի իրավիճակ,  երբ մենք պատրաստակամ  գնանք  էսկալացիայի և  շարունակվող հռետորաբանության ու ատելության քաղաքականության պարագայում սպասենք, որ դա չի կարող ազդել  բովանդակության վրա: Մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ, էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը սկզբունքորեն կարևոր խնդիր է  մնում մեզ համար: Միաժամանակ, ես չեմ կարող ասել,  որ մենք բավարարված ենք արդյունքներով, որովհետև, ինչպես տեսնում ենք,  շարունակում են տեղի ունենալ զինադադարի խախտման դեպքեր»:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք բանակցային գործընթացն այս պահին  փակուղում չէ, ինչը կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի, Զոհրաբ Մնացականյանը հակադարձեց. «Գործընթացում  որևէ փակուղայնին  իրավիճակ այս պահին  չկա: Համենայն դեպս,  այն,  ինչ մեզ է վերաբերում,  որևէ փակուղի չենք տեսնում: Մենք շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի: Սա  վերաբերում է մեր և տարածաշրջանային անվտանգության հարցերին, ինչպես նաև խաղաղություն հաստատելուն, և այստեղ որևէ  կերպով զգացմունքային դաշտ մտնելը լուրջ և պատասխանատու չէ: Եթե այս պահին  երկու երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ չկան, սա դեռ նշանակում, որ այս հանգամանքը կարող է որևէ կերպ մեծացնել  պատերազմի հավանականությունը, որովհետև երբ երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են, դա տեղի է ունենում  ոչ թե նրանց անձնական նախաձեռնությամբ, այլ այս ձևաչափով նրանք ներկայացնում են իրենց  երկրները, որոնք ղեկավարում են կոնկրետ ղեկավարները»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica