close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել անձնավորված նախագծին

Արցախ

1 Նոյեմբերի 2019, 14:06
 Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել անձնավորված նախագծին

«Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել. Yerkir.am-ին հայտնեցին Արցախի ԱԺ-ից։

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացրել է խմբակցության հայտարարությունը քվեարկության վերաբերյալ.

«ԱՀ ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի գործընկերներ, ներկաներ.

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, ելնելով ՀՅԴ-ի քաղաքականության այն ռազմավարությունից, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է, չի փորձում այս օրենքի նախագիծը կապել որևէ անձի հետ և ընդհանրապես դեմ է բոլոր այն օրենքների նախագծերին, որոնց անձնավորված տեսք են տալիս:

Երկրորդ, ՀՅԴ-ն ժամանակին դեմ լինելով Արցախում այս Սահմանադրության ընդունմանը, միաժամանակ ողջունում է Սահմանադրությամբ նախատեսվող, քաղաքացիներին տրվող օրենքների նախագիծ ներկայացնելու իրավունքը, որով բնակչությանը ուղակիորեն առավելագույնս է ներգրավում օրենսդիր դաշտի կայացման գործընթացին:

Հետևաբար, «Դաշնակցություն» խմբակցությունը, քննարկելով ներկայացված օրենքի նախագիծը, ներկայացնում է քաղաքական և իրավական հետևյալ հիմնավորումները՝

Ա. Քաղաքական

Օրենքի նախագիծը դեմ է ԱՀ Սահմանադրությանը, նրա առաջադրած ռազմավարական սկզբունքներին:

Օրենքի նախագիծը հարված է ԱՀ ինքնիշխանությանը և նրա միջազգային ճանաչմանը, որն ամենակարճ ճանապարհն է ՀՀ-ի հետ միավորմանը, որին մոտ 3 տասնամյակ միտված է եղել մեր արտաքին քաղաքականությունը, և որի արդյունքում ունենք տարբեր երկրների նահանգների կողմից Աարցախի Հանրապետության որպես ինքնուրույն պետություն ճանաչելու փաստը:

Օրենքի նախագիծը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ը միջազգային ուժերի կողմից կդիտվի որպես ագրեսոր, քանի որ դրանով ՀՀ-ն լուրջ կմիջամտի ԱՀ ներքին գործերին՝ մասնակցելով իշխանությունների ձևավորմանը, որն էլ տարիներ շարունակ ցանկանում է մեր հակառակորդը՝ Հայաստանին ներքաշելով որպես հակամարտող կողմ :

Բ. Իրավական

Մեր կարծիքով, միջազգային նորմերի կոպիտ խախտում է և չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրվի մի այլ երկրի նախագահ կամ ԱԺ պատգամավոր:

Չեն կարող ընտրվելու իրավունքից օգտվեն այն քաղաքացիները, որոնք տվյալ երկրում նույնիսկ ընտրելու իրավունք չունեն, քանի որ առանց ակտիվ ընտրական իրավունք ունենալու, անձը չի կարող օժտվել պասիվ ընտրական իրավունքով: Սա է միջազգային նորմը:

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացին իրավունք է ունենում ընտրվի ԱՀ նախագահ կամ պատգամավոր:

Խախտվում է անվտանգության գործոնը, որովհետև ԱՀ նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք է տրվում այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է որ նույնիսկ մինչ այդ չեն եղել ԱՀ-ում ընդհանրապես:

Մեր կարծիքով, նմանատիպ շատ հարցեր իրենց լուծումը կարող են ստանալ ԱՀ «Քաղաքացիության մասին» օրենքով, որը ժամանակին առաջարկել է ՀՅԴ-ն, այդ թվում Սահմանադրության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների քննարկման ժամանակ:

Հետևաբար, առայսօր էլ գտնում ենք, որ ԱՀ «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունումը արդիական է և շատ կարևոր:

Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները՝ ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը վերոհիշյալ նախագծին քվեարկելու է դեմ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովը ձայների՝ 4 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ  հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Ամիսներ առաջ Սամվել Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, որի արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել: Ստորագրահավաքի նպատակը սահմանադրական փոփոխություններ իրականացնելն էր,  ինչպես նաև այն, որ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող՝ մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտար Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվելու:

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica