close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն -16

Քաղաքական

31 Հոկտեմբերի 2019, 17:55
 Հայ դիվականության պատմություն -16

Պատերազմ

 

Ընդհանրապես համարվում էր,որ շրջափակումը առաջին փուլում՝ 1988-91թթ. պետք է խելքի բերեր հայերին,իսկ հետագայում համընդհանուր շրջափակումը ամբողջ Հայաստանը կտրեր նրան սնող տնտեսական մարմնից։ Տարօրինակ կարող է թվալ,բայց շրջափակումը մեծ ծառայություն մատուցեց դեւերին՝ թե՛ իշխանության գլուխ անցնելուց առաջեւ թե՛ նրանից հետո։ Մինչ իշխանության գլուխ անցնելն այն օգտակար էր դեւերին,որովհետեւ անհերքելի փաստարկ էր տալիս կայսրությունից անջատվելու օգտին,որը տնտեսական պատժամիջոցներով պատժում էր սեփական քաղաքացիներին։ Այն ձեռնտու էր դեւերին,որովհետեւ թույլ էր տալիս պետական քարոզչությանը՝ արդարացնել կիսաքաղցած,սառած եւ մթության մեջ միլիոնավոր մարդկանց գոյությունը,տնտեսության քայքայումը,ձմեռվա երեք-չորս ամիսներին փակված դպրոցները եւ բուհերը,գների աներեւակայելի բարձրացումը։ Իրականում շրջափակում՝ որպես այդպիսին,չի եղել ո՛չ 1991թ. առաջ եւ ո՛չ էլ հետո։

Մինչեւ Միության քայքայումը կենտրոնը ժլատորեն,բայց բավարարում էր ապստամբ հանրապետության կենսական պահանջները Վրաստանի երկաթգծի ճանապարհով,իսկ երկրաշարժի գոտու կարիքների համար՝ նաեւ Ադրբեջանի երկաթգծի ճանապարհով։ Վրացական գիծը տանելի կերպով գործում էր մինչեւ աբխազական դեպքերը, այսինքն՝ մինչեւ 1992 թվականը։ Իսկ բացի դրանից,ոչ մեկ չէր խանգարում անկախություն ձեռք բերած Հայաստանին՝ արտաքին կապեր հաստատել Իրանի ճանապարհով։

Մի խոսքով՝ եղել եւ մնում է տրանսպորտային կապերի խզում Ադրբեջանի եւ հետագայում Թուրքիայի կողմից,բայց շրջափակում չի եղել,մանավանդ, որ հայ գործարարները,ի պատիվ իրենց, բոլոր ուղղություններով կարողացան ստեղծել իրենց հետաքրքրող օդային կամուրջներ։ Առատորեն երկիր էր ներմուծվում մթերք,վառելանյութ,խմիչքներ,ծխախոտ,եւ բնակչությունը,փառք Աստծո,դեռ վճարունակ էր ու կարողանում էր այդ ապրանքները գնել։ Ապրանքների արտահանում նույնպես կատարվում էր,մանավանդ՝  թեթեւ արդյունաբերության՝ ժամանակին հզոր ձեռնարկություններից։ Թեթեւ արդյունաբերությունը կամաց-կամաց սկսեց խեղճանալ,իսկ 1993թ. վերջին մրցունակ չլինելու պատճառով կործանվեց արդիականացման համար ներդրումների  բացակայության եւ պետության հարկային քաղաքականության պատճառով,որը ցանկանում էր խեղդել հայ արտադրողին։

1991-ից մինչեւ 1992թթ. սկիզբն ընդգրկող ժամանակաշրջանը,հավանաբար, ամենաբարենպաստն էր արդյունաբերողների ու գործարարների համար,քանի որ կարելի էր գնել ազատ շուկայական տնտեսվարության իսկական հիմքերը։ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հատուկ հրաման արձակեց,որով սպառնում էր դաժանորեն պատժել բոլոր այն պաշտոնյաներին,որոնք կարգելեն կամ կդժվարացնեն ապրանքների ներմուծումը երկիր։ Սակայն այս ազատական բարեգործությունները երկար չտեւեցին,պետական կառույցները,զրկվելով կենտրոնական մատակարարումից,արագորեն վերադասավորվեցին,կազմակերպեցին մի շարք հիմնարկներ,որոնք մասնագիտացան միջնորդական գործոնների մեջ,իսկ մրցակիցներին,որոնք փորձեցին մնալ իշխանության վերահսկողությունից դուրս,խեղդեցին ու դուրս նետեցին շուկայից։ Արդեն 1992թ. կեսերին իշխանական կառույցները մենաշնորհային կարգով ձեռք բերեցին այդ ամբողջ ցանցը՝ իրենց մեջ բաժանելով սպառման ամբողջ շուկան՝ այնտեղ գործելով առանց որեւէ վերահսկողության եւ պետական գանձարանին որեւէ մաքս եւ տուրք չվճարելով։

Վառելանյութի,սննդամթերքի,հացի մաֆիաները ձեռք բերեցին առասպելական հարստություն իրենց եւ իրենց հովանավորների համար։ Վառելանյութի եւ սննդամթերքի բնագավառները վերահսկվում եւ ուղղություն էին ստանում ուժային կառույցների կողմից,իսկ հացի բնագավառը (ժողովրդին ամենախեղճացնող բնագավառը) գտնվում էր Գերագույն խորհրդի «տանիքի տակ»,այսինքն՝  խոսնակի տեղակալ Արա Սահակյանի հովանավորության ներքո,որը խոհարարուհու որդի էր՝ փիլիսոփայական կրթությամբ,ուներ աչքի ընկնող այլանդակ գանգ ու պորտաբույծի հոգեբանություն։ Իր քաղաքական կարիերայի ավարտին Երեւանի ետնախորշերից դուրս եկած այս անձնավորությունը,կուշտ խժռելով կասպյան նրբահամ կերակուրները եւ կյանքի բոլոր բարիքներից կշտանալով,անսպասելիորեն դարձավ հրեա-մասոնների դեմ պայքարող եւ հայտարարեց՝ հենց այդ ուժերն են ուզում տապալել ՀՀՇ-ի հայրենասիրական վարչակարգը եւ իշխանությունը հանձնել աշխարհաքաղաքացիական ընդդիմությանը։ Դրա համար էլ 1996թ. սեպտեմբերին (պառլամենտի գրոհի ժամանակ) սարսափելի ծեծվեց վարչակարգի հակառակորդների կողմից  (երկաթե ձողով հարվածեցին գլխին,բժիշկները վերքին 19 կար էին դրել),որը ղեկավարվում էր իր իսկ նախկին կուսակցական ընկերոջ՝ Արշակ Սադոյանի կողմից։ Դրանից հետո Արա Սահակյանն ընկճվեց եւ լռեց մինչեւ փոխխոսնակի պաշտոնից հրաժարվելը։

Հացի մաֆիայի բնագավառում կենտրոնական դեմքերից մեկը Արա Սահակյանի հարազատ եղբայրն էր,որը ձեւականորեն պահեստապետ էր,իսկ իրականում Երեւանի ալյուրի հսկայական կոմբինատի տնօրենը։

Երկրորդ անձնավորությունը հացամթերումների նախարար Գագիկ Շահբազյանն էր (Խորհրդային Հայաստանի Ագրոպրոմի մեթոդական գրասենյակի վարիչ,ապա՝ գյուղատնտեսության նախարար,Ռուսաստանում Հայաստանի դեսպան),որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրային քաղաքականության ամենավառ եւ տպավորիչ հայտնագործությունն էր։ Սա իր կապիտալները տեղավորեց Բելգիայում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնազրկումից կես տարի առաջ փոխադրվեց դիվանագիտական բնագավառ՝ ավելի հեշտորեն արտասահման ծլկելու համար։ Հայաստանի ներքին բախումների սկզբում Մոսկվայում գտնվող Շահբազյանը Բելգիայի դեսպանից աղերսեց իր եւ իր ընտանիքի անդամների համար Շենգենյան վիզա՝ հասկանալով,որ Մոսկվայում այլեւս չի կարող մնալ դեսպանի պաշտոնում։ Բայց մնաց,հավանաբար, այն պատճառով,որ նոր նախագահին ուղեկցեց Երկնագույն ափ  կատարած նրա մասնավոր ուղեւորության ժամանակ,ինչն անկասկած կապված էր հսկայական ծախսերի հետ։ Այդ ծախսերն իր վրա վերցրեց դեսպանը,բայց հետո դրա փոխարեն դեսպանատունը դարձրեց մաքսանենգության կենտրոն։ «Դիվանագիտական բեռ» անվան տակ առանց մաքս վճարելու Հայաստանից Ռուսաստան էր տեղափոխում կոնյակ,իսկ Ռուսաստանից  Հայաստան՝ ծխախոտ։ Մանր կրպակատիրոջ էժանությունը հասավ այն աստիճանի,որ սկսեց վաճառել դիվանագիտական քարտեր եւ ավտոմեքենաների դիվանագիտական համարանիշներ,որը ծայր աստիճան հիասթափեցրեց Մոսկվայի հայ համայնքի անդամներին,ինչպես նաեւ՝ ռուսական քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներին։ Այս ամենին ավելանում էր զուտ քաղքենիական անճաշակությունը (մանուշակագույն պիջակներ) եւ դեմքի ջղագրգիռ արտահայտությունը,որն անդադար ուղեկցվում էր քիթն աղմուկով վեր քաշելով։ Նոր կյանքի տերերից մեկն է… 

 

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica