close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը 76 միլիոն եվրո վարկ կվերցնի. տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար

Տնտեսական

31 Հոկտեմբերի 2019, 14:38
 Կառավարությունը 76 միլիոն եվրո վարկ կվերցնի. տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար

Այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկելով  «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսատնտեսական  շուկաների երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրի ստորագրման»  առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը՝  զեկուցող՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի պետական բյուջեով, որպես բյուջետային աջակցության վարկեր,  նախատեսված է ներգրավել  շուրջ 131.4 մլն  եվրո և 149.5 մլն դոլար ծավալով վարկեր: Միջոցներն ուղղվելու են պետական բյուջեով նախատեսված՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը,  այսինքն՝ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը:  

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալը հավելեց նաև, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է  6 մլրդ  539  մլն  դոլար, իսկ այսօր կառավարության նիստով ներառված վարկերի հաստատման պարագայում,  հաշվի առնելով նաև Համաշխարհային բանկի վարկը, որ կներկայացվի հաջորդ շաբաթ և կկազմի շուրջ 45 միլիոն եվրո, 2019-ի տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ  940 մլն դոլար:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica