close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+6°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ

Հասարակություն

29 Հոկտեմբերի 2019, 15:36
 Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ

Հայկ Մարտիրոսյանը կաշխատի ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում: Փաստաթղթերի ձևակերպումն ու աշխատանքային պարտականություններին անցնելու գործընթացը համապատասխան ժամկետներում կիրագործվի. Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ՊԵԿ-ում տեղյակ են՝ շուրջ 7 ամիս առաջ` ապրիլի 9-ին, գետնին ընկած դրոշի պատճառով ՀՀ վարչապետի հրամանով աշխատանքից ազատված Հայկ Մարտիրոսյանն այս ժամանակահատվածում այլ աշխատանք կարողացե՞լ է գտնել, քանի որ ՊԵԿ-ում այլ աշխատանք չէր առաջարկվել նրան, Լուսինե Մկրտչյանը պատասխանեց, որ այս ժամանակահատվածում Հայկ Մարտիրոսյանի աշխատանքային զբաղվածության վերաբերյալ տեղեկություն չունեն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հավելեց, որ Հայկ Մարտիրոսյանը կրկին համակարգ վերադառնալու առաջարկն ուրախությամբ է ընդունել:

Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեռևս ապրիլի 11-ին լրագրողներին մեկնաբանել էր, թե Հայկ Մարտիրոսյանը սեփական նախաձեռնությամբ է դիմում  գրել: Իսկ այսօր ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հետևյալը. «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:

Հ.Գ. Ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը եւ այլն) շարունակած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով:

Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»:

 

Նարա Մարտիրոսյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica