close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ Ավետիք Իսահակյանն ընկավ Հոռոմսիմի գիրկը. «Ակամա երգիծաբաններ»-4

Մշակույթ

24 Հոկտեմբերի 2019, 15:57
 Ինչո՞ւ Ավետիք Իսահակյանն ընկավ Հոռոմսիմի գիրկը. «Ակամա երգիծաբաններ»-4

Վարպետը  1940 թվականի ամռանը եղավ Ախալցխայում: Այցելեց նաև գյուղերը: Ամառային գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն էր, և հասկանալի է, որ կոլտնտեսականները գտնվում էին հանդերում ու այգիներում:

Գյուղերից մեկում հանդիպումը բանաստեղծի հետ կայանում է դաշտում՝ սաղարթախիտ ծառի տակ: Հանդիպմանը մասնակցում է ողջ գյուղը: Բանաստեղծի երկրպագուները պարզապես հարցախեղդ են անում սիրելի գրողին: Եվ ահա տարօրինակ հարց է տալիս մի գեղջկուհի.

- Վարպե՛տ,- ասել է նա,- ինչո՞ւ 1905 թվականին Դուք ընկաք Հոռոմսիմի գիրկը…

Պայթել է ծիծաղը: Վարպետն անմիջապես կռահել է, որ խոսքը վերաբերում է հոռետեսություն բառին, և գեղջկուհին հարց է տվել ինչ-որ մեկի թելադրանքով, որ պետք է հասկանալ այսպես՝ ինչո՞ւ Դուք 1905 թվականին ընկաք հոռետեսության գիրկը: Եվ բանաստեղծը պատասխանել է իրեն հատուկ հումորով.

- Ի՜նչ արած, հարգելի՛ս, քո գիրկն ընկնել չհաջողվեց, ես էլ ընկա Հոռոմսիմի գիրկը…

 

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica