close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննա Հակոբյան.«Շատ բարդ է շարունակել գործունեությունն այս ճնշման տակ»

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2019, 22:03
 Աննա Հակոբյան.«Շատ բարդ է շարունակել գործունեությունն այս ճնշման տակ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։ Հաճախ եմ տարբեր քաղաքներ և գյուղեր այցելում և ականատեսն եմ լինում մարդկանց շատ ջերմ վերաբերմունքին։ Բայց քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու՝ նպատակ ունենալով վնասել նրան, որովհետև մինչ օրս Հայաստանում դեռ կա այն մտածելակերպը, որ «շատ վատ է, որ քո կինը ակտիվ է» կամ «միգուցե դու այդքան էլ լավ ամուսին չես, որ քո կինն ակտիվ է» կամ «քո կինը պետք է մնա տանը, երեխաների կողքին» և այլն։ Եվ նրանք օգտագործում են այս կարծրատիպերը, որպեսզի վնասեն ամուսնուս։ Շատ բարդ է շարունակել գործունեությունն այս ճնշման տակ, բայց ես շարունակում եմ իմ աշխատանքը, քանի որ ես հավատում եմ կանանց, ես հավատում եմ իմ աշխատանքին և հավատում եմ այն դերին, որ ես այսօր ունեմ։ Ես չեմ ցանկանում նահանջել, որովհետև դա ճիշտ չէ։ Իմ ընկալումը հետևյալն է՝ ամուսինս վարչապետ է, և նա այժմ դժվար իրավիճակում է, քանի որ երկիր կառավարելը շատ բարդ է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր կառավարելը՝ բարդ է, սակայն Հայաստանն ունի իր առանձնահատւկությունները՝ պատմական, աշխարհագրական և այլն։ Եվ իմ տեսակետն այն է, որ ես չեմ կարող մնալ տանը, շարունակել իմ կյանքը, երբ իմ ամուսինը հսկայական աշխատանք ունի կատարելու։ Եվ եթե ես նրա կեսն եմ, ապա ես էլ իմ կողմից պետք է օգտակար լինեմ նրան, իմ երեխաներին, իմ հասարակությանն ու իմ երկրին։ Այո՛, դա բարդ է, բայց մեր կյանքում մենք ունենում ենք բարդ ժամանակաշրջաններ, և ես համոզված եմ, որ սա էլ ընդամենը դրանցից մեկն է»-գրել է Աննա Հակոբյանը:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica