close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԺԿ-ին մտահոգում են Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը և նրա հանդեպ սպառնալիքները. Ժոզեֆ Դոլ

Աշխարհ

23 Հոկտեմբերի 2019, 17:30
 ԵԺԿ-ին մտահոգում են Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը և նրա հանդեպ սպառնալիքները. Ժոզեֆ Դոլ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) անհանգստացած է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և  նրա հանդեպ սպառնալիքներով: 

Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է երաշխավորված լինեն: Հայաստանի գործող իշխանությունները պետք հավատարիմ մնան Սահմանադրությանը, երաշխավորեն իշխանությունների հակակշռման, փոխզսպման և տարանջատման սկզբունքները:

ԵԺԿ-ն կոչ է անում եվրոպական և այլ միջազգային կառույցների՝ համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացում, որը կարող է Հայաստանում ժողովրդավարության խաթարման պատճառ դառնալ»: 

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica