close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Սենատը մեղադրել է պետքարտուղարությանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու մեջ

Աշխարհ

23 Հոկտեմբերի 2019, 16:20
 ԱՄՆ Սենատը մեղադրել է պետքարտուղարությանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու մեջ

ԱՄՆ Սենատում մեղադրանքներ են հնչել պետքարտուղարության հասցեին, որը, ըստ սենատորների, ցանկություն չունի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Պատժամիջոցների կիրառման հարցը Սենատում բարձրացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պետքարտուղարությունը դեռևս չի կողմնորոշվել՝  Ռուսաստանից այդ զինատեսակների գնումը  տեղավորվո՞ւմ է ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում:

«Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է: Չեմ կարող առաջ անցնել և ասել, թե ինչ որոշումներ կկայացվեն»,- նշել է Փալմերը:

Սենատորներից մեկի հարցին՝ արդյո՞ք դա համարվում է «նշանակալից գործարք» Ռուսաստանի հետ, որի դեմ ընդունված է օրենքը, պետքարտուղարության ներկայացուցիչը չի կարողացել հստակ պատասխան տալ՝ նշելով, որ հիմա իրենք հենց դա են ճշտում:

«Ուաու, ինչպիսի ազդանշան ենք մենք տալիս աշխարհին: Եթե Ռուսաստանից Ս-400-ների գնումը նշանակալից ռազմական գործարք չէ, ուրեմն ի՞նչ է դա»,- բարկացել է օրենքի հեղինակներից՝ սենատոր Մենենդեսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից՝ հրաժարվել գործարքից և ձեռք բերել ամերիկյան «Պատրիոտ» համակարգերը: Թուրքիա Ս-400-ների մատակարարման սկսվելուն պես, ԱՄՆ-ը Թուրքիային բացառել է նոր Ֆ-35 կործանիչների արտադրության ծրագրից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica