close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

20 տարի անց. կարևորը՝ Երկրորդ չեչենական պատերազմի մասին

Աշխարհ

23 Հոկտեմբերի 2019, 17:40
 20 տարի անց. կարևորը՝ Երկրորդ չեչենական պատերազմի մասին

20 տարի առաջ ՝ 1999 թվականի սեպտեմբերի 30-ին, ռուսական զորքերը մտան Չեչնիա: Այդպիսով՝ Չեչնիայում և Հյուսիսային Կովկասի սահմանամերձ շրջաններում սկսվեցին և 10 տարի տևեցին (մինչև 2009 թ. օգոստոս) ռազմական գործողությունները, որոնք հայտնի են որպես Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում Երկրորդ չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական արշավ կամ Հակաահաբեկչական գործողություն:

Թեև պաշտոնապես Չեչնիայում նոր պատերազմը սկսվեց 1999-ին, փաստացի, 1996-ին Խասավյուրտում խաղաղության պայմանագրերի կնքումից հետո Կովկասում բռնությունները չդադարեցին: Առաջին չեչենական պատերազմին հաջորդած 3՝ պայմանական խաղաղ տարիների ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գրոհներ, որոնք ուղեկցվեցին առևանգումներով և սպանություններով:

Российские военнослужащие проводят массовое захоронение в окопе в Чечне во время второй чеченской войны. Фото: Natalia Medvedeva - http://exhibition.ipvnews.org/photo_001.php, CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=7003114

Պատերազմի սկիզբը

Երկրորդ չեչենական պատերազմը սկսելու պատճառը, գրոհայինների՝ Դաղստան ներխուժման փորձն էր՝ դաշտային հրամանատարներ Շամիլ Բասաևի և Խաթաբի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ, մի շարք բնակելի շենքերում տեղի ունեցան պայթյուններ՝ Բույնակսկում, Մոսկվայում և Վոլգոդոնսկում:

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի ղեկավարությունը որոշեց իրականացնել Չեչնիայում զինյալներին ոչնչացնելու ռազմական գործողություն:

Սեպտեմբերի 18-ին Չեչնիայի սահմանները արգելափակվեցին ռուսական զորքերի կողմից:

Սեպտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հրամանագիր ստորագրեց «Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում հակաահաբեկչական գործողությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին»: Հրամանագիրը նախատեսում էր Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար ստեղծել ուժերի միավորված խմբավորում: Նույն օրը ռուսական զորքերը սկսեցին Գրոզնիի և դրա շրջակայքի զանգվածային ռմբակոծությունը:

Մարտական ակտիվ փուլը

Չեչնիայի տարածքում ցամաքային ռազմական գործողություն սկսվեց 1999 թ.-ի սեպտեմբերի 30-ին: Կես ամսվա ընթացքում դաշնային ուժերին հաջողվեց գրավել Թերեք գետից հյուսիս ընկած՝ Չեչնիայի տարածքի մեկ երրորդը, իսկ նոյեմբերից մինչև դեկտեմբեր նրանք վերցրին Գուդերմեսը, Աչխոյ-Մարտանը, Արգունը, Ուրուս-Մարտանը, Խանկալան և Շալին:

Չեչնիայում երկրորդ պատերազմի մեկնարկը համընկավ Վլադիմիր Պուտինի նախագահության սկզբի հետ: Ռուսական զորքերի հրամանատարությունը ստանձնել էին, մասնավորապես, Վիկտոր Կազանցևը, Գենադի Տրոշևը, Ալեքսանդր Բարանովը: Չեչեն անջատողականների ուժերը ղեկավարում էին չճանաչված Իչկերայի նախագահ Ասլան Մասխադովը և դաշտային հրամանատարներ Շամիլ Բասաևը, Ռուսլան Գելաևը, Մագոմեդ Խամբիևը, Սալման Ռադուևը, Արբի Բարաևը, Խաթաբը և այլք:

Российские артиллеристы ведут обстрел позиций боевиков в чеченском селе в ноябре 1999 года. Фото:Str Old/REUTERS

Ռուսական զորքերին հաջողվեց շրջափակել Գրոզնին մինչև 1999 թվականի նոյեմբերի սկիզբը, սակայն հանրապետության մայրաքաղաքում կատաղի մարտերը շարունակվեցին մինչև 2000-ի փետրվարի 6-ը:

2000-ի սկզբին Շալիի և Արգունի վրա չեչեն գրոհայինների ջոկատի անսպասելի գրոհը և դաշնային ուժերի լիակատար շրջափակման վտանգը ստիպեցին Պուտինին՝ հայտարարել հարձակողական գործողությունների դադարեցման մասին: 2000 թվականի փետրվար ամսվա սկզբին չեչեն գրոհայինները, փորձելով դուրս գալ շրջափակումից, ականապատ տարածքներում կորցրին շատ մարդկանց: Առաջխաղացումը ղեկավարող Շամիլ Բասաևը ծանր վիրավորվեց ՝ պայթելով ականի վրա: 2000-ի հունվար-փետրվարին ռուսական զորքերը գրավեցին Նոժայ-Յուրտը, Վեդենոն, Սերժեն-Յուրտը, Արգունի կիրճը, Իթում-Կալին և Շատոյը:

2000-ի մարտին Արգունի կիրճում շրջափակված Ռուսլան Գելաևի գրոհայինները կարողացան գրավել Կոմսոմոլսկոյե գյուղը: Ռուսական հրամանատարությունը լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց և միայն հսկայական կորուստների գնով կարողացավ վերականգնել գյուղի նկատմամբ իր վերահսկողությունը: Գելաևը իր ջոկատի հիմնական կազմի հետ կարողացավ դուրս գալ շրջափակումից:

2000 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Վալերի Մանիլովը հայտարարեց, որ Չեչնիայում հակաահաբեկչական գործողության ռազմական մասն ավարտված է: 2001-ի հունվարի 23-ին նախագահ Պուտինը որոշեց մասնակիորեն դուրս բերել Ռուսաստանի զորքերը հանրապետությունից: Չեչնիայի ղեկավար նշանակվեց անջատողական Իչկերիայի նախկին գերագույն մուֆթի Ահմատ Կադիրովը:

10 տարի՝ հակահաբեկչական գործողության ռեժիմում

2000 թվականի ապրիլին ռազմական գործողությունների լիարժեք դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում մարդիկ շարունակում էին մահանալ Չեչնիայում և հարևան շրջաններում: Զինյալների դեմ կռվում էին ինչպես ռուսական ստորաբաժանումները, այնպես էլ կրեմլամետ չեչենական ուժերը՝ կադիրովականները, ինչպես նաև Յամադաև եղբայրների և Սաիդ-Մագոմեդ Կակիևի հրամանատարության տակ գտնվող «Վոստոկ» և «Զապադ» հատուկ նշանակության գումարտակները:

Полевой командир Арби Бараев на позициях возле села Серноводское в октябре 1999 года. Фото:Stringer Russia/REUTERS

Զինյալները շարունակեցին պատերազմը՝ անցնելով պարտիզանական  պայքարի և ահաբեկչության մարտավարությանը: Հակաահաբեկչական գործողության վերացումից հետո առաջին տարվա ընթացքում միայն երկաթուղում տեղի ունեցավ հինգ պայթեցում, վեց ահաբեկչություն, որոնք ուղեկցվեցին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերով: Զինյալները իրականացրին մի քանի խոշոր արշավանքներ, ինչպիսիք են հարձակումը 2001-ի սեպտեմբերին Չեչնիայի երկրորդ խոշոր քաղաք Գուդերմեսում և 2002-ի սեպտեմբերին Գելաևի զինյալների գրոհը Ինգուշեթիայում: Այս շրջանի ամենամեծ հարձակումները Մոսկվայում Դուբրովկայի թատերական կենտրոնի (2002 թ.) և Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցի (2004) գրավումն էր: 2004 թվականի մայիսին Գրոզնիում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց հանրապետության ղեկավար Ահմատ Կադիրովը:

2003-ի վերջին Ռուսլան Գելաևի՝ Դաղստանի տարածքով Պանկիսի կիրճ (Վրաստան) մուտք գործելու փորձը հանգեցրեց երկամսյա զինված դիմակայության՝ ծանր տեխնիկայի և օդուժի կիրառմամբ: Արդյունքը զինյալների մեծամասնության, այդ թվում՝  Գելաևի մահն էր:

2005-ի մարտին Տոլստոյ-Յուրտ գյուղում Անվտանգության դաշնային ծառայության հատուկ գործողության ընթացքում սպանվեց Ասլան Մասխադովը: Դոկու Ումարովը, որը ղեկավարում էր գրոհայիններին, 2007 թ.-ին հայտարարեց Իչկերիայի վերացման և «Կովկասի էմիրություն» կազմավորման ստեղծման մասին (Ռուսաստանում դատարանի կողմից արգելված որպես ահաբեկչական կազմակերպություն):

2006 թ. հունվարի 31-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ կարելի է խոսել Չեչնիայում իրականացվող հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: Այնուամենայնիվ, անցավ ևս 3 տարի, երբ Հակաահաբեկչական ազգային կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը, կատարելով Դմիտրի Մեդվեդևի հրամանը, 2009 թվականի ապրիլի 16-ին Չեչնիայում վերացրեց այդ ռեժիմը:

Հակաակաբեկչական գործողության ավարտից հետո զինյալների կողմից գրոհները ինչպես Չեչնիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս չդադարեցին: Պայթյունները շարունակվեցին Ռուսաստանի քաղաքներում:

Զոհեր և հիշողություն

Ռազմական գործողություններն ու ահաբեկչական գրոհները ուղեկցվեցին մեծ կորուստներով դաշնային ուժերի, հանրապետության չեչեն զինված ուժերի, ակտիվիստների և քաղաքացիական անձանց շրջանում:

Ռուսաստանի ուժային գերատեսչությունների ընդհանուր կորուստները ավելի քան 6000 մարդ է: Ըստ Միացյալ խմբավորումների շտաբի տվյալների՝ 1999-2002 թվականներին զոհվել է 15 500 զինյալ: Հաջորդ փուլում՝ 2002 թվականից մինչև 2009 թվականը, ուժայինները հայտնել են ապօրինի զինված խմբավորումների ևս 2.100 անդամի ոչնչացման մասին: Զինյալների առաջնորդ Շամիլ Բասաևը 2005 թվականին ասել է, որ չեչենների կորուստները կազմել են ոչ ավելի, քան 3600 մարդ:

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ երկրորդ պատերազմի ժամանակ զոհված խաղաղ բնակիչների թիվը հասնում է 10-20 հազարի, ևս 5.000-ը դեռևս համարվում են անհայտ կորած:

Кавказский Узел

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica