close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանի մեղադրանքին հապճեպորեն ավելացավ նաև իշխանության յուրացումը, քանի որ 314-րդ հոդվածի վրա համաներում էր կիրառելի. փաստաբան

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2019, 16:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանի մեղադրանքին հապճեպորեն ավելացավ նաև իշխանության յուրացումը, քանի որ 314-րդ հոդվածի վրա համաներում էր կիրառելի. փաստաբան

Վերջին հաշվով, այս երկրում իշխանությունների տարանջատում պետք է լինի՝ գործադիր մարմինը պետք է չխառնվի դատական իշխանության գործողություններին, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ, և ոչ միայն փորձում են խառնվել, նաև լուրջ ճնշումներ են գործադրվում դատական իշխանության վրա. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա մատնանշեց, որ  Արսեն Բաբայանին սկզբում մեղադրանք էր առաջադրված 314 հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար. իբրև թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը ԱԺ ուշ է մուտք եղել, այն է՝ 2018 թ. մարտի  5-ին, սակայն թվագրվել է մարտի 2-ով, թեև քրեական գործով հիմնավորվել է, որ նման բան գոյություն չի ունեցել ընդհանրապես: Նաև այս գործով մարդկանց ցուցմունքներից, որոնք հրապարակվել են մամուլում, պարզ է դառնում, որ փաստաթուղթն ԱԺ հասել է մարտի 2-ին:  

Լուսինե Սահակյանը մեղադրանքի առաջադրումը կապում է նաև այն գործողությունների հետ, որոնք երկար ժամանակ ծավալվում են ՍԴ-ի շուրջ, և նշում՝ Արսեն Բաբայանի մեղադրանքը փոփոխության ենթարկվեց, քանի որ 314-րդ հոդվածի վրա համաներում էր կիրառելի, սակայն այն ժամին, որ դատարանում պետք է քննվեր Արսեն Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոքը, հենց այդ ժամին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր փոխում, որի արդյունքում ավելացավ 300-րդ  հոդվածի 1-ին մասը՝  իշխանության յուրացումը:

Նարա Մարտիրոսյան

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica