close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2019, 13:12
 «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել. Yerkir.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:

«Երեկվանից լոկոմոտիվային բրիգադները գործադուլ են հայտարարել, ինչի արդյունքում չեն աշխատում ո՛չ ուղևորափոխադրող և ո՛չ էլ բեռնափոխադրող գնացքները: Չեղարկվել են ինչպես Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը, այնպես էլ միջքաղաքային փոխադրումները: Այն ուղևորներին, որոնք նախապես են գնել տոմսերը, տոմսի գումարը հետ է վերադարձվում և այլ փոխհատուցում չի տրվում: Այս պահի դրությամբ տոմսերի վաճառք չի իրականացվում»,-  հայտնեց նա:

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն այս պահի դրությամբ գործադուլի պատճառները չի հստակեցնում:

Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցի օգտատերերը գրառում էին արել այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել, չեղարկվել է Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը, ինչի մասին ուղևորներն իմացել են կայարանում` մեկնումից 20 րոպե առաջ: Ուղևորները դժգոհել են նաև, որ կեցության վայր չունեցող ուղևորներին, բացի տոմսի գումարը հետ վերադարձնելուց, որևէ այլ փոխհատուցում չեն տրամադրում:

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica