close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում ստեղծվել են վայրի կենդանիների դիտարկման թաքստոց-տնակներ․Econews.am

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2019, 12:55
 Հայաստանում ստեղծվել են վայրի կենդանիների դիտարկման թաքստոց-տնակներ․Econews.am

Վայոց Ձորի Շատին եւ Չիվա բնակավայրերի տարածքում օրերս տեղի ունեցավ վայրի կենդանիների դիտարկման համար նախատեսված թաքստոց-տնակների բացման արարողությունը. հայտնում է Econews.am-ը:

Միջոցառմանը մասնակցում էին բնապահպանական եւ զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները ծանոթացան թաքստոց-տնակներին, ինչպես նաեւ «Վայրի կենդանիների դիտարկում Հայաստան» նախաձեռնությանը (Wildlife Watching Armenia), որի շրջանակներում Հայաստանում զարգացվելու է վայրի կենդանիների դիտարկման մշակույթը նպաստելով բնապահպանությանը եւ տեղաբնակների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Թաքստոց-տնակների կիրառումը նորարարական մոտեցում է եւ առաջին անգամ է կիրառվում Հայաստանում վայրի կենդանիների, հատկապես խոշոր կաթնասունների դիտարկման նպատակով: Այն ոչ միայն խթանում է էկոտուրիզմը, այլ նաեւ նպաստում է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմմանը: Մասնավորապես թիրախային բնակավայրերում գրանցվում են արջերի պարբերական այցեր տեղացիների այգիներ, որոնց ընթացքում կենդանին վնաս է հասցնում, որը սակայն չի փոխհատուցվում, ինչն էլ իր հերթին ստեղծում է բացասական վերաբերմունք վայրի կենդանիների նկատմամբ: Նման թաքստոց-տնակների տեղադրումը այգու տարածքում հնարավորություն է տալիս սեփականատիրոջը ստանալ հավելյալ եկամուտ այցելուներից եւ կարեւորել վայրի կենդանիների պահպանությունը:

Թաքստոց-տնակները գտնվում են Չիվա եւ Շատին բնակավայրերի տարածքում: Դրանք տեղադրված են բնակավայրի բնակիչներ պտղատու այգիներում, որտեղ հնարավոր է դիտարկել տարբեր վայրի կենդանիներ, այդ թվում գորշ արջ, բեզոարյան այծ, վարազ, աղվես, գորշուկ, նապաստակ եւ այլն: Տարածքը հարուստ է նաեւ այլ կենդանատեսակներով՝ թռչուններով, սողուններով: Թաքստոց-տնակները նախատեսված են 2-3 հոգու համար:

Դրանցում առկա է ինտերնետ կապ եւ սահմանափակ հասանելիությամբ էլեկտրականություն, որն ապահովում է արեւային համակարգը: Թաքստոց-տնակները կահավորված են երկու մահճակալով, աթոռներով եւ անհրաժեշտ գույքով` այցելուների դիտարկումը հնարավորինս հարմարավետ կազմակերպելու համար:

Թաքստոցները կառուցվել են «Վայրի կենդանիների դիտարկումը եւ հարակից էկոզբոսաշրջային ծառայությունների զարգացումը Վայոց Ձորի մարզում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն:

Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀԿ կամուրջ ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica