close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը չի կատարել Սիրիայում հրադադարի վերաբերյալ իր խոստումները. Էրդողան

Տարածաշրջան

23 Հոկտեմբերի 2019, 12:39
 ԱՄՆ-ը չի կատարել Սիրիայում հրադադարի վերաբերյալ իր խոստումները. Էրդողան

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև օրեր առաջ ձեռք բերված՝ 120-ժամյա հրադադարի մասին պայմանավորվածության ժամկետը սպառվել է: Հրադադարը նախատեսված էր քրդերին Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» դուրս բերելու համար.  հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նաև կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ն այս ընթացքում չի կատարել իր խոստումները:

«Խոստումները չեն կատարվել: Մեր՝ զիջումների գնալու պարագայում ճանապարհ կբացվի ահաբեկչական կազմակերպության համար»,- հայտարարել է նա:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ քրդական խմբավորումների դուրսբերման ընթացքում գրանցվել է 42 խախտում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: 

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica