close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան․ 168․am

Իրավունք

23 Հոկտեմբերի 2019, 12:20
 Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան․ 168․am

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- 168.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝  անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվելու մասին տեղեկությանը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նկատելով, որ նախաքննությունը շարունակվում է. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որևիցե բանից խոսել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica