close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծ

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2019, 11:57
 Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծ

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառի հնարավորությունը բացառել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կարապետյանը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում:

«Հիմա համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր  ջուր է վերցվել: Մենք առաջարկում ենք, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին՝ հատկապես, եթե հավանականություն կա, որ կունենանք բացասական հաշվեկշիռ նախորդ տարվա հետ համեմատած»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց՝ չեն կարող Սևանա լիճը դիտարկել միայն որպես ջրի պաշար, որտեղից նեղության դեպքում հնարավորություն ունեն ավել ջրառ իրականացնելու: Նա հիշեց՝լճից նորմալ ջրառը 50-60 մլն խոր. մետր է: Պատգամավորը շեշտեց՝ կառավարությունը պետք է հստակ իմանա  չափը 170 մլն խոր մետր է  և վերջ՝ անկախ նրանից, թե գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է , թե ոչ:

Կարապետյանը նաև նկատեց, որ այս տարի անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից, Սևանա լիճը մոտ 5 սմ-ով ավելի բարձր է, քան անցյալ տարվա նույն ժամանակում:


Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica