close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դրանց ճխլել է պետք». սկանդալ՝ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ»

Մամուլի տեսություն

23 Հոկտեմբերի 2019, 09:33
 «Դրանց ճխլել է պետք». սկանդալ՝ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է . «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ: 

Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: 

Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից: 

Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաեւ վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»: 

Այս ամենի հետեւանքը եղել է այն, որ Ռուսաստանի եւ Բելառուսի գործընկերները հեռացել են եւ երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում: 

Մեր տեղեկություններով, ՔԿ-ի՝ առանց այդ էլ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, եւ նրանցից շատերը պատրաստվում են լքել այս կառույցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica