close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+2°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արսեն Բաբայանի դատական նիստը հետաձգվեց. մինչև վաղը հնարավոր է նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվի

Իրավունք

22 Հոկտեմբերի 2019, 19:43
 Արսեն Բաբայանի դատական նիստը հետաձգվեց. մինչև վաղը  հնարավոր է նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվի

Արսեն Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոքի քննությունը դատարանը  հետաձգեց: Այն կկայանա վաղը` հոկտեմբերի 23-ին ժամը 17:40: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ դատարանը պատճառաբանել է , որ  քննչական գործողություններ է իրականացվում: Մինչ վաղվա  դատական նիստը հնարավոր է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ մուտք էր արվել բողոք՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica