close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզպետարանի կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման արդյունքում հարուցվել է քրեական գործ. Աբովյանի քաղաքապետ

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2019, 18:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզպետարանի կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման արդյունքում հարուցվել է քրեական գործ. Աբովյանի քաղաքապետ

Պաշտոնանկության մասին լուրերն ինչ-որ մեկի հիվանդ երևակայության արգասիքն են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ տարածված լուրերը, թե Ծառուկյանն իբր իրեն հորդորել է նախապատրաստել հրաժարականի դիմումը՝ դրանով ցանկանալով քաղաքն անցնցում հանձնել իշխող քաղաքական ուժին, իսկ Վահագն Գևորգյանին առաջարկվել է ստանձնել ԵԿՄ վարչության քարտուղարի պաշտոնը:

«Երբևէ որևէ քաղաքական ուժի չեմ հարել կամ կուսակցական չեմ եղել,այդ թվում՝ ներկայումս և առաջիկայում չեմ պատրաստվում: Պարտադիր չէ լինել ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ՏԻՄ ղեկավար աշխատելու համար: Վերջին ընտրությունների ժամանակ ստացա աբովյանցիների վստահության քվեն, ունենք բավականին լուրջ ծրագիր, ունենք  Աբովյան քաղաքի զարգացման լուրջ տեսլական, և մենք ուղղակի մեր առօրյա ռիթմով աշխատում ենք»,- ասաց նա:

Աբովյանի քաղաքապետի համոզմամբ՝ անձնական և միջանձնային հարաբերություններով չէ պայմանավորված ՏԻՄ ղեկավարի և մարզային իշխանությունների աշխատանքը, և այսօր էլ իրենք մարզպետարանի հետ ունեն ակտիվ համագործակցություն, քանի որ համայնքային ծառայողները կամ հայեցողական պաշտոն զբաղեցնողներն ամենօրյա ռեժիմով աշխատանք են իրականացնում մարզպետարանի հետ:

Քաղաքական հողի վրա բռնաճնշումների պակաս չունեցող մերօրյա իրականության մեջ Աբովյանի քաղաքապետն իր գործունեության ոլորտում չի առնչվում դրանց: «Մարզպետարանի կողմից իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել, հետագայում ներկայացվել է իրավապահ մարմիններին, որի արդյունքում էլ հարուցվել է քրեական գործ, և ընթանում է գործի քննություն»,- պարզաբանեց նա:

Հաշվի առնելով, որ դրանք արդեն իրավական ոլորտում են, քաղաքապետը չցանկացավ անդրադարձ կատարել՝ հավելելով, որ իրենք աբովյանցիների առաջ պարզ ճակատով են կանգնած և պատրաստ թե՛ իրավական, թե՛ բարոյական տիրույթում պատասխան տալ:

Վահագն Գևորգյանը բացառեց որևէ ծրագրի չիրականացումը՝ պայմանավորված քաղաքական կամ միջանձնային հարաբերություններով: Թեև մի քանի քրեական գործեր դեռ քննության փուլում են, նա հանրային ընկալման տեսանկյունից հանգիստ է՝  գործերն ընթանում են բնականոն հունով, գրեթե ամեն շաբաթ բացում են որևէ խաղահրապարակ, պուրակ կամ ինչ-որ այլ հետաքրքիր կառույց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica