close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն -9

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2019, 20:58
 Հայ դիվականության պատմություն -9

Թե որքան ծախված էր կուսակցական վերնախավը եւ որքան զուրկ որեւէ սկզբունքից, վկայում է մի դեպք,որին ներկա էր ձեր խոնարհ ծառան։

1989թ. աշնան վերջին (կարծեմ՝ նոյեմբերի 30-ին) զանգվածային տեղեկատվության միջոցների ղեկավարներին,այդ թվում՝ նաեւ ինձ հրավիրեցին Կենտկոմի Բյուրոյի նիստի՝ յուրահատուկ խորհրդակցության,որտեղ պետք է ներկայացվեր կառավարության դիրքորոշումը քիմիական խոշորագույն «Նաիրիտ» ընկերությունը փակելու մասին։ «Նաիրիտը»  Խորհրդային Միությունում արհեստական կաուչուկի միակ արտադրողն էր։

Պետք է ասել, որ «Ղարաբաղ» կոմիտեն հաճախ եւ սիրով խաղում էր էկոլոգիական խնդրի վրա՝ այն օգտագործելով քաղաքական խնդիրների մեջ։ Դա այն ժամանակ էր, երբ կարճ ժամանակում անհրաժեշտ էր տարածել էկոլոգիական լոզունգներ։ Ղարաբաղում իշխում էր Մոսկվայից ուղարկված ժամանակավոր վարչությունը՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ։ «Շարժման» ղեկավարները հասկանալի պատճառներով չէին ուզում հակադրվել Վոլսկուն,իսկ զանգվածները պահանջում էին իշխանության դեմ ուղղված քայլեր։ Նրանց «ճնշման» տակ էլ ընդունվեց «Նաիրիտ» գործարանի փակման հարցը քննարկելու որոշումը,որը տրամաբանությունից զուրկ էր եւ ուներ զուտ քարոզչական նշանակություն։ Հարցը պիտի քննարկվեր Գերագույն Խորհրդի նիստում,  եւ ամբոխը բացականչում էր. «Նիստ,նիստ»։ Այս նիստից երկու օր առաջ գումարվեց բյուրո,ինչպես ասաց Սուրեն Հարությունյանը,վերջնական որոշման հանգելու եւ նիստում անպատասխանատու դատարկաբաններին ու դեմագոգներին վերջնական ճակատամարտ տալու համար։ Այս վերջինների թիվը Գերագույն Խորհրդում հասնում էր երեքի՝ Լ. Տեր-Պետրոսյան, Ա. Մանուչարյան,Խ.Ստամբոլցյան։ Ընդ որում, առաջինը շատ քիչ էր խոսում՝ իրեն լուրջ մարդու տեղ դնելու համար,փոխարենը մյուս երկուսն իրենց ամբողջ կարողություններով փոթորկվում էին՝ ահաբեկելով ամբողջ դահլիճին,որը լցված էր նոմենկլատուրայի ներկայացուցիչներով։  

Դերերը բաժանելու կարգի համաձայն,որը հաստատել էր Բյուրոն,առաջին ելույթն ունեցավ վարչապետ Վլադիմիր Մարգարյանցը,Մոսկվայի խոշոր ղեկավար եւ ազնիվ մի մարդ, որը ձգտում էր պատգամավորներին բացատրել,թե չի կարելի կողքի ընկած տնտեսության պայմաններում փակել «Նաիրիտը»,որը հանդիսանում է Հայաստանի ազգային արդյունաբերության առաջատարը,ֆլագմանը,եւ նման քայլը կառաջացնի կենտրոնի շատ կարծր ու վտանգավոր պատասխան քայլերը։ Սակայն եթե Հայաստանը հրաժարվի այդ բավական անտրամաբանական առաջարկությունից, միութենական կառավարությունը խոստանում է մեծ գումարներ հատկացնել «Նաիրիտի» հնացած սարքավորումները վերանորոգելու եւ արդիականացնելու համար։ Խորհրդային Միության կառավարությունը,որը ղեկավարվում էր Նիկոլայ Ռիժկովի կողմից,չէր թաքցնում իր սարսափն այն բանի նկատմամբ,որ կարող էր փակվել երկրի՝ կաուչուկ արտադրող միակ գործարանը, եւ հեռուստատեսությամբ պարզապես հայերին աղաչում էր այդ քայլին չդիմել։

Սակայն նիստում իրադարձությունները ծավալվում էին դեկադենտական ուղղությամբ։

Մարգարյանցից հետո,ինչպես կարելի էր սպասել,ելույթ ունեցավ «մթնոլորտի մաքրության գլխավոր ջատագով» Խաչիկ Ստամբոլցյանը,որը շատ տարրական մտածելակերպ ունի եւ, բացի դրանից, շատ փնթի է,որի համար հետագայում նրան անվանեցին «ոջլոտ»։ Մինչեւ գոտկատեղը հասնող մորուքով, վարազի աչքերով եւ ճարպոտած մազերով այդ անձնավորությունից նույնիսկ մեծ տարածության վրա ծանր հոտ էր գալիս,ինչը վկայում էր,որ երկար ժամանակ չի լողացել։

Իմիջիայլոց,մեկ տարի անց,երբ նա դարձավ ինչ-որ բարեգործական ընկերության նախագահ եւ ձեռք բերեց «Պիեռ Կարդեն» ֆիրմայի տասնյակ կոստյումներ ու փողկապներ, միեւնույն է, նրանից վատ հոտ էր գալիս։ Ավելի ուշ՝ արդեն 1991թ.,իմ հոդվածներից մեկում,որը հրատարակվեց «Էպոխա» հանդեսում,Խաչիկ Ստամբոլցյանին ես կոչեցի «հայկական մենթալիտետի հայելի» եւ շարունակում եմ պնդել այդ սահմանման վրա մինչ այսօր…

 …Այսպիսով,Ստամբոլցյանը ինչ-որ թղթեր էր թափահարում,ինչ-որ թվերից էր խոսում,մեղադրում էր էկոլոգիական ցեղասպանության մեջ,իսկ դահլիճը նրան լսում էր բավականին անտարբերությամբ եւ պատրաստվում էր քվեարկել «ինչպես որ պետք է»,երբ հանկարծ տեղից (դահլիճից) վեր կացավ Սուրեն Գուրգենովիչը եւ, գեր մարմինը տեղափոխելով մինչեւ ամբիոն,ամորձատվածի բարակ ձայնով ուղղակի գոռաց,այն էլ՝ ռուսերենով. «Եթե ժողովուրդը պահանջում է,«Նաիրիտը» պետք է փակվի»։

Խեղճ Մարգարյանցն այդ դավադիր եւ ստոր կեցվածքից բռնեց սիրտը եւ լռեց։ Նոմենկլատուրան ստրուկների պես սառեց (նա հասկանում էր,որ առանց քաղբյուրոյի հրահանգի նման միտք չէր կարող արտահայտվել) եւ… քվեարկեց արտադրության անհապաղ փակման օգտին։ Բայց ազգային հերոս դարձավ ոչ թե Հարությունյանը,այլ ոջլոտ Խաչիկը։ Ինչպես փողոցում բացականչում էր տգետ ամբոխը՝ «Խաչիկը միայնակ նվաճեց կայսրությունը»։ Ավելացնենք,որ  նվաճեց կայսրության ներկայացուցչի օգնությամբ։ Իսկ արդեն մեկ ամիս հետո պարզ դարձավ, որ ներկայացուցիչը Հայաստանում չի մնալու,որ նա, բառիս բուն իմաստով, վաճառել է ամեն ինչ եւ բոլորին,եւ այսօր թե վաղը պոկվելու է։ Այդպես էլ եղավ։ Առանց սպասելու Ազգային ժողովի ընտրություններին,որոնց նա պետք է մասնակցեր թիվ 1 տարածքից,կապուտաչյա առաջին քարտուղարը,անգլիացու նման՝ առանց հրաժեշտի աղմուկի մեկնեց Կասաբլանկա՝ Խորհրդային Միության գլխավոր հյուպատոսի պաշտոնը զբաղեցնելու համար։ Լուրերի համաձայն՝  իր հետ տանելով աստղաբաշխական գումարներ,որոնք նրան հանձնվել էին «շարժման» հայտնի ղեկավարների կողմից։ Սրանք ամեն մի անկյունում խոսում էին իրենց հաջող գործարքի մասին։

Իսկ տղաները միջոցներ ունեին ու շատ։ Ոչ թե 300 հազար,որ հիշատակվում էր 200 հատորանոց  քրեական գործում,այլ հարյուրավոր ու հարյուրավոր միլիոններ,որոնք հավաքվել էին իբր թե Արցախն ազատագրելու համար։ Այս թվերը երկար ժամանակ ինձ թվում էին չափազանցված, եւ միայն շատ ավելի ուշ առիթը ստեղծվեց համոզելու,որ այդ թվերը իրական են եւ նույնիսկ զգալիորեն պակասեցված (հավանաբար, Մոսկվայի հետաքննիչներին պակասում էր երեւակայությունը)։

«Մասիս» կոշիկի հայկական գործարանի միայն մեկ տեղամասի բանվորները երեք օրվա ընթացքում Արցախի կարիքների համար հավաքել  էին 520 հազար գումար։ Իսկ Հայաստանում գործող ձեռնարկությունների թիվը հասնում էր հազարի։ Խորհրդային Հայաստանի պետական բյուջեն 1989թ. կազմում էր երեք միլիարդ։

Բայց 1990թ. գարնանը գործը վերացրին,անշուշտ,Կրեմլի իմացությամբ,որը Վերակառուցում կոչվող սկզբունքի համաձայն՝ Հայաստանը հանձնեց թալանի,որոշ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Դեմիրճյանի ընտրությամբ։ Գնացեք,ղեկավարեք Հայաստանը կարգադրեցին լեւոններին,վանիկներին,բաբիկներին եւ ուրիշներին,ու նրանք եկան ղեկավարելու։ Եկան «Մատրոսկի տիշինայից » ու Բուտիրկայի բանտից։ Իսկ ինչպիսի՞ ժողովրդավարական բեմադրությամբ խաղաղվեց նրանց գալուստը,շշմեցուցիչ զարմանք կարող է պատճառել։

Քրտնած, հուզավառ կանայք,բանակի վերածված եւ անձրեւանոցներով զինված,հենց իր գրասենյակում ծեծի ենթարկեցին այն ժամանակվա Գերագույն Խորհրդի  նախագահ Հրանտ Ոսկանյանին։ 1990թ. լուրջ դեպքեր արդեն չէին նկատվում, խոսքը,անշուշտ, քաղաքական դեպքերի մասին է։ Զուտ քրեական իրադարձություններ շատ կային։ Միայն պետական ու մասնավոր ավտոմեքենաներ չափից ավելի գողացան, եւ նրանց մեծ մասը հայտնվեց Ադրբեջանի եւ Վրաստանի շուկաներում։

Բայց տղաները իշխանության գլուխ անցան օրինական կարգով՝ պառլամենտական ընտրությունների ճանապարհով,այն նույն ընտրությունների,որ ինչպես հետագայում արտահայտվեց Արշակ Սադոյանը, Գերագույն Խորհուրդ կբերեին անգամ հատակի խոզանակ,եթե վրան գրված լիներ՝ ՀՀՇ։       

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica