close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+2°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կլինի՞ ազատության մեջ Նաիրի Հունանյանը, թե՞ ոչ՝ կպարզվի 80֊օրյա ժամկետում

Իրավունք

22 Հոկտեմբերի 2019, 17:04
 Կլինի՞ ազատության մեջ Նաիրի Հունանյանը, թե՞ ոչ՝ կպարզվի 80֊օրյա ժամկետում

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Yerkir.am-ին տեղեկացրին, որ դիմումը ներկայացվել է սեպտեմբերի 15-ին, և պատասխանը կտրվի 80-օրյա ժամկետում:

 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ պատանդ վերցվել։

Ահաբեկչությունն իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թ. դեկտեմբերի 2-ին: Նաիրի Հունանյանը և ևս 5 հոգի դատապարտվել էին ցմահ ազատազրկման:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica