close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրիստոնյաների և հրեաների հետ մի՛ ընկերացեք. Թուրքիայի Քոնյա քաղաքում հակաքրիստոնեական և հակահրեական պաստառներ են հայտնվել

Տարածաշրջան

22 Հոկտեմբերի 2019, 16:38
 Քրիստոնյաների և հրեաների հետ մի՛ ընկերացեք. Թուրքիայի Քոնյա քաղաքում հակաքրիստոնեական և հակահրեական պաստառներ են հայտնվել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը օրինագիծ է մշակել, որով երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարցուպատասխանի պետք է կանչվի: Պատճառն այն է, որ Թուրքիայի Քոնյա քաղաքում ավտոբուսների կանգառներում փակցվել են ատելության խոսք պարունակող ցուցանակներ:

«Քրիստոնյաների և հրեաների հետ ընկերություն մի՛ արեք: Նրանք միմյանց հետ են ընկերություն անում: Ձեզնից ով նրանց հետ ընկերություն անի, նա էլ է նրանցից».  այսպիսի տողերով պաստառները տեղադրել էին Անադոլուի երիտասարդական միության և Ազգային երիտասարդության հիմնադրամի անդամները, որոնց ստորագրությունն առկա է պաստառների տակ:

Փայլանն օրինագծի մեջ հարցադրումներ է անում.

  1. Քոնյայի քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող կանգառներում ատելության և ռասիզմի խոսքեր պարունակող, ատելությունից  դրդված հանցանքներ խթանող ցուցանակների տեղ գտնելուն ինչպե՞ս կարձագանքենք:
  2. Արդյո՞ք վերոնշյալ ցուցանակները կախվելուց առաջ չեն ստուգվել քաղաքապետարանի կողմից:
  3. Ձեր նախարարությունը հետաքննություն չի՞ սկսելու ցուցանակների կախման թույլտվություն տվողների վերաբերյալ:
  4. Ատելության խոսք տարածող վերոնշյալ կազմակերպությունների վերաբերյալ հետաքննություն չի՞ սկսվել:
  5. Ձեր նախարարությունը ինչպիսի՞ աշխատանքներ է տանում տեղական մարմիններում ատելության խոսքը կանխելու համար:
  6. Չե՞ք կարծում, որ դուք էլ ազդեցություն ունեք ատելության խոսքի տարածման գործում:

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Էրեն Քեսքինն էլ իր հերթին է արձագանքել այս միջադեպին և հայտարարել, որ որպես ՄԻԱ Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողով, հայց են ներկայացրել ԱԶԿ (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) և «Բարօրություն» կուսակցությունների երիտասարդական թև համարվող ԱԵՄ-ի և ԱԵՖ- դեմ:

Փայլանը նաև թվիթերյան գրառում է արել. «Հանդիպել եմ Քոնյայի քաղաքապետարանի լիազոր անձանց հետ: Հավաքվել էին քրիստոնյաների և հրեաների դեմ ատելության խոսք պարունակող ցուցանակների պատճառով ստացված արձագանքների համար: Շարունակելու ենք ատելության խոսքերի և ատելությունից ծնված հանցանքների դեմ պայքարը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica