close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՅՈւՆԵՍԿՕ-ն Դմիտրի Մենդելեևի անվան միջազգային մրցանակ Է հիմնել

Խճանկար

22 Հոկտեմբերի 2019, 15:40
 ՅՈւՆԵՍԿՕ-ն Դմիտրի Մենդելեևի անվան միջազգային մրցանակ Է հիմնել

ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշել Է Դմիտրի Մենդելեևի անվան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար. հայտնում է ՏԱՍՍ-ը՝  քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարվա կազմկոմիտեի մամուլի ծառայության հայտարարությանը հղումով:

«2019 թվականի հոկտեմբերի 21-ին Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 207-րդ նստաշրջանում, որոշում է ընդունվել Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակ սահմանել հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումների համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Մրցանակի չափը 500 հազար ԱՄՆ դոլար է, այն ամեն տարի կհանձնվի երկու առանձին դափնեկիրների՝ յուրաքանչյուրին 250.000-ական դոլարի չափով: Մրցանակը կշնորհվի «բեկումնային հայտնագործությունների, բացառիկ նորարությունների և հիմնարար այն գիտությունների զարգացմանն ակտիվորեն աջակցելու համար, որոնք որպես խթանիչ գործոն են օգտագործվում կամ կարող են ապագայում օգտագործվել սոցիալ-տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև հասարակության զարգացման համար»:

Մենդելեևի անվան մրցանակը կդառնա միակ և ամենախոշոր մրցանակը հիմնարար գիտությունների բնագավառում՝ ի շահ կայուն զարգացման՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Նախատեսվում Է, որ ժյուրիի կազմում տեղ կգտնեն համաշխարհային գիտության մի շարք նշանավոր ներկայացուցիչներ:

 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica