close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ դրա բնական հարստություններով. Բաշար ալ Ասադ

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2019, 14:57
 Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ դրա բնական հարստություններով. Բաշար ալ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ է մեղադրել. հայտնում է SANA գործակալությունը՝ հոկտեմբերի 22-ին Իդլիբի նահանգում ռազմաճակատի հատվածներից մեկում սիրիական զորամաս այցելության ժամանակ Սիրիայի նախագահի խոսքերին հղումով:

«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու հացահատիկը, ինչպես նաև գործարաններ է դուրս բերել Հալեպից, իսկ հիմա Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ դրա բնական հարստություններով»,- նշել է Ասադն ու հավելել. «Մենք պնդել ենք ու շարունակում ենք պնդել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի և վերջ կդնի անարխիային ու ահաբեկչությանը Սիրիայի բոլոր շրջաններում»: 

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica