close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրասնոյարսկի մոտ ամբարտակի փլուզման վայրում հայտնաբերված չհրկիզվող պահարանը 18 կգ ոսկի է պարունակում

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2019, 14:03
 Կրասնոյարսկի մոտ ամբարտակի փլուզման վայրում հայտնաբերված չհրկիզվող պահարանը 18 կգ ոսկի է պարունակում

Ոսկին, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում՝ ամբարտակի փլուզման վայրում, կշռում է 18 կիլոգրամ. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների ներկայացուցչին հղումով:

«Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում ընդամենը 18 կիլոգրամ ոսկի է եղել»,- մանրամասնել է նա ու հավելել, որ չհրկիզվող պահարանը պահվում էր շինություններից մեկում, որն ավերել էին ջրահոսքերը:

Ամբարտակի փլուզման հետեւանքով ջուրը քշել-տարել էր ժամանակավոր տիպի երկու հանրակացարան ու ևս երեք շինություն:

Ավելի վաղ ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ փակ մետաղյա չհրկիզվող պահարանը գտնվել է լճախորշերից մեկի ցամաքեցումից հետո: Հետաքննությունը նախատեսում է միջնորդել կալանք դնել ոսկու վրա՝ տուժածների կողմից հնարավոր հայցապահանջները փոխհատուցելու նպատակադրմամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլվելու հետեւանքով զոհվել է 15 մարդ, իսկ 5-ի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ:



Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica