close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արսեն Բաբայանի ձերբակալումը վիճարկվել է

Իրավունք

22 Հոկտեմբերի 2019, 13:53
 Արսեն Բաբայանի ձերբակալումը վիճարկվել է

Երեկ մուտք է արվել բողոք՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու համար: Բողոքը քննվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում. Բաբայանի ձերբակալումը վիճարկելու մասին Yerkir.am-ին տեղեկացրեց նրա շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Երեկ ՀՔԾ-ի կողմից տարածվեց հայտարարություն, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Նշենք, որ Արսեն Բաբայանի հիմնադրած «Բաբայան Քոնսալթինգ» ընկերությունը դեռևս սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովի դեմ 3 հայցադիմում էր ներկայացրել, որից երկուսն ընդունվել էին վարույթ: Դատական տեղեկատվական համակարգի էլեկտրոնային կայքից պարզ է դառնում, որ հայցադիմումներից մեկի պահանջը ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից 15.01.2019թ.-ից մինչև օրս ընդունած բոլոր որոշումների ու կարգադրությունների՝ ներառյալ դրանց հավելվածների պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու մասով էր, իսկ մյուսը՝ ՀՀ ԱԺ նախագահի՝ 2019 թվականի օգոստոսի 9-ին կայացրած «Մի շարք պետական ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» Կ-224-Ա և Կ-225-Ա կարգադրությունների և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի՝ 2019 թվականի օգոստոսի 9-ի «Մի շարք պետական ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին» Հ-870-Ա հրամանի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով:

Yerkir.am-ի հարցին՝  ճի՞շտ է շրջանառվող վարկածը, թե Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներից մեկի մեկ ցուցմունքի հիման վրա, ՀՔԾ-ից չցանկացան պատասխանել, մանրամասներ հաղորդել:

«Բաբայան Քոնսալթինգ» ընկերությունը նաև ներգրավված է հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխված և իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի կապակցությամբ ՀՔԾ դիմած աշխատակիցների պաշտպանության գործում։ Ձերբակալված անձանց թեման կապվում է նաև ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անվան հետ:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր. «Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica