close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց վարձու աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը

Հասարակություն

22 Հոկտեմբերի 2019, 11:43
 ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց վարձու աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրա եկամտահարկից նվազեցնել՝ 50 հազար դրամի չափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց՝ 43 կողմ, 78 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

«Խոսքը վերաբերվում է բժշկական ապահովագրության կամավոր ներդրման հնարավորությանը: Երկրում կան ապահովագրական ընկերություններ, որոնք այսօր արդեն իրականացնում են առողջապահության ապահովագրության ծառայություններ: Մենք հնարավորություն ունենք նախքան համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելը հնարավորություն տալ ոլորտը զարգացնելու: Քաղաքացիները՝ վարձու աշխատողները, որոնք կամավոր ապահովագրություն կիրականացնեն, ապա մինչև 50 հազար դրամի չափով իրենց եկամտային հարկից այդ գումարը կնվազեցվի»,-ասաց Թանդիլյանը:

Նրա կարծիքով՝ դա խթան է հանդիսանալու, որ վարձու աշխատողները ապահովագրեն իրենց առողջությունը:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշեց, որ նախագիծը ենթադրում է եկամտային հարկից նվազեցումներ: «Հիմնավորում կա, որ ծառայությունների որակը կբարձրանա, համակարգը կզարգանա, գին-որակ հարաբերակցությունը ավելի լավ մակարդակի կբարձրանա: Սակայն պետք է արձանագրենք, որ ապահովագրական ընկերությունները  առաջարկվող 50 հազար դրամի սահմաններում առաջարկում են շատ թույլ ու ոչ հրապուրիչ ծառայություններ: Այս գումարները, որոնք պատրաստվում ենք բյուջեից տրամադրել, իրականում դրանց իրական շահառուն կլինեն ապահովագրական ընկերությունները: Աշխատողը կլինի պահանջատեր և դա կազդի որակի վրա, երբ աշխատողը կամավոր կերպով կվճարի այդ ծառայության համար, և այդ ժամանակ կլինի նորմալ մրցակցություն ու ծառայությունների որակի բարձրացում»,- ասաց Վարդանյանն ու կարծիք հայտնեց՝ եկամտահարկի հաշվին ինչ-որ հարցեր լուծելու մշակույթը սխալ է:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica