close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՍԱ-ի երկու կին տիեզերագնացները հոկտեմբերի 18-ին բաց տիեզերք են դուրս եկել

Խճանկար

21 Հոկտեմբերի 2019, 17:36
 ՆԱՍԱ-ի երկու կին տիեզերագնացները հոկտեմբերի 18-ին բաց տիեզերք են դուրս եկել

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության` ՆԱՍԱ-ի կին տիեզերագնաց Ջեսիկա Մեիրը իր գործընկերուհի Քրիստինա Քուկի հետ բաց տիեզերք է դուրս եկել հոկտեմբերի 18-ին: Այս մասին տեղեկանում ենք ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքէջից: 

Մինչ թռիչքը Մեիրն իր թվիթերյան միկրոբլոգում անգամ գրառում է կատարել այդ մասին՝  նշելով. «Ուրբաթ պատրաստվում եմ բաց տիեզերք դուրս գալ տիեզերագնաց Քրիստինա Քուկի հետ, որպեսզի Երկիր մոլորակի մասնագետներին օգնեմ վերականգնել էլեկտրաէներգիայի աղբյուրներից մեկը»:

Բաց տիեզերք դուրս գալն, ավանդույթի համաձայն, հեռարձակվել է ՆԱՍԱ-ի կայքում:
 
Ի դեպ, առաջին կին տիեզերագնացը, որ դուրս էր եկել բաց տիեզերք, խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան էր՝ 1984-ին:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica