close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեղասպանության վտանգի առաջ ենք. Ռաքքայի հայեր

Տարածաշրջան

21 Հոկտեմբերի 2019, 13:19
 Ցեղասպանության վտանգի առաջ ենք. Ռաքքայի հայեր

1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո Օսմանյան կայսրությունից փախչելով՝ Սիրիայի Ռաքքա քաղաքում մեծ թվով հայ ընտանիքներ են հաստատվել: «Իսլամական պետության» ավազակախմբերի կողմից բռնազավթման շրջանում հայերը դարձյալ աղետի առջև դեմ դիմաց էին մնացել, իսկ Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսված ռազմական գործողությունից հետո հյուսիսային և արևելյան Սիրիայի նկատմամբ բռնազավթիչ հարձակումները հայերին նոր կոտորածների առջև են կանգնեցրել:

Հայոց ցեղասպանությունից փրկված իր պապի պատմածները ներկայացնող՝ Ռաքքայում բնակվող հայերից Մասիս Նասրին ասում է, որ թուրքական պետությունն ու Օսմանյան կայսրությունը միևնույն մտածելակերպն ունեն: Մասիսը նշում է, որ թուրքական պետությունը ժողովուրդներին ենթարկում է հարկադիր գաղթի, որի նպատակը շրջանի ժողովրդագրական պատկերը փոխելն է, իսկ Աֆրինում, Ջարաբլուսում և Էզազում տեղի ունեցածները ցեղասպանություն են:

«Էրդողանը շարունակում է իր պապերի ցեղասպան գիծը: Հյուսիսային և արևելյան Սիրիայի ժողովուրդներին ստիպողաբար գաղթի և կոտորածների ենթարկելու համար անիրական հիմնավորումներ է հորինում»,- Մասիսի խոսքերն է մեջբերում Yeniozgurpolitika.net կայքը:

Ռաքքայում ապրող մեկ այլ հայ՝ Խելիլ Խոջեն, նշում է, որ Օսմանյան կայսրությունն իրականացրել է հայերի և ասորիների պատմության ամենամեծ ցեղասպանությունը, սակայն միջազգային հանրությունը, ինչպես այդ անգամ էր, այս անգամ էլ լուռ հետևում է ոճրագործ հարձակումներին: Մասիսն ու Խոջեն նշում են, որ նման պայմաններում, երբ միջազգային հանրությունը լուռ է, կանգնած են էթնիկ ցեղասպանության առջև:

Սիրիայում գործող «Ասորիների միություն» կուսակցությունն էլ, կոչ անելով միջազգային հանրությանը՝ դադարեցնել թուրքական գործողությունները,  հայտարարել է, որ Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը Սիրիայից, քանի որ դրանց ներկայությունը վտանգ է ասորիների համար:

Հիշեցնենք, որ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից հետո Սիրիայի հյուսիսում բնակվող ազգային փոքրամասնությունները՝ հայերը, ասորիները, քրդերը և այլն, հայտնվել էին Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման զինյալների կողմից կոտորածի ենթարկվելու վտանգի տակ, քանի որ այդ զինյալ միավորումն արդեն աչքի է ընկել նմանատիպ գործողություններով: Հայերը հիմնականում ապրում են Կամիշլի, Թել Աբյադ և այլ քաղաքներում:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica