close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նռան փառատոն՝ Մարտունիում

Արցախ

21 Հոկտեմբերի 2019, 09:28
 Նռան փառատոն՝ Մարտունիում

Հոկտեմբերի 19-ին Մարտունի քաղաքում, Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվել է Նռան փառատոն: Այն արդեն երրորդ տարին է անցկացվում` տարեցտարի ներգրավելով նորանոր մարդկանց:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի կատարած նռան օրհնեքի արարողությամբ:

Տաղավարներ էին ներկայացրել Մարտունու շրջանի բոլոր գյուղերը և մյուս շրջանները:

Փառատոնի տաղավարներով շրջեց և ներկայացված ապրանքներին ծանոթացավ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը նշեց, որ այս տարի  ներկայացված էր 135 տաղավար, իսկ միջոցառման մշակութային մասն ապահովել են Մարտունու մշակույթի տան ու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները: Նրա խոսքով` հատկապես ուրախալի էր մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների ներկայությունը փառատոնին: Բացի տաղավարների հետաքրքրիր զարդարանքներից ու գեղարվեստական տարատեսակ լուծումներից, այս տարվա անակնկալներից էր նաև փահլևանի ելույթը:

Հավելենք, որ նռան բերքն այս տարի առատ էր: Արդեն հավաքվել է 2200 տոննա նուռ, նախատեսվում է հավաքել ևս մոտ 4000 տոննա, ինչը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 2.5 անգամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica