close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատահական չէ, որ արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած է ուջանցիների ջոկատը. Տարոն Տոնոյան

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2019, 09:19
 Պատահական չէ, որ արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած է ուջանցիների ջոկատը. Տարոն Տոնոյան

«Ուջանցիները, ուղիղ հարյուր տարի առաջ գաղթելով Արևմտյան Հայաստանից, հաստատվել են այս գյուղում: Համոզված եմ, որ ուջանցու` այստեղ լինելը ժամանակավոր է.  մեր հաջորդ հանգրվանը Արևմտյան Հայաստանն է, դեպի այն բնակավայրերը, որտեղից եկել են մեր պապերը: Մենք ինքներս պետք է դուռ բացենք այս նոր սերնդի հետ և պետք է գնանք մեր երկիրը: Դրա համար պետք է վրեժը տաք պահենք մեր սրտում, մեր մտքի մեջ, մեր գլխի մեջ», - ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի վերահիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի անունից իր ողջույնի խոսքը այսպես սկսեց նույն մարմնի անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

Հոկտեմբերի 19-ին կայացած միջոցառման նախաձեռնողը համայնքապետ Նաիրի Կիրակոսյանն էր, հյուրերի թվում՝ ՀՅԴ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը:

Բժիշկ Տարոն Տոնոյանը, որը, սկսած ազատամարտի տարիներից, մեծ ճանաչում և հարգանք է վայելում գյուղի բնակիչների մոտ, իր ելույթում նշեց, որ երեխաների մեջ պետք  է միշտ հարգանք սերմանել մեծերի, սեր՝ գիտության, հայրենիքի, հողի, մշակի, ուսուցչի հանդեպ:

«Միայն այդ ձևով մենք կարող ենք տեղ հասնել: Պատահական չէ, որ այս խոսքերը ես այստեղ եմ ասում, որովհետև այդ դասերը ուջանցին միշտ տվել է նոր սերնդին: Պատահական չէ, որ Անդրանիկի արձանը Սովետական միության տարիներին առաջինը կանգնեցվեց այստեղ՝ Ուջան գյուղում: Պատահական չէ, որ արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած է ուջանցիների ջոկատը»,- ասաց նա:

Տարոն Տոնոյանը հիշեց և արժևորեց գյուղի փառապանծ մարտիկների անցած ուղին՝  մատնանշելով նաև նորօրյա սերնդի վրա դրված մեծ առաքելությունը: «Ազատամարտի և ջոկատի առաջին զոհը եղավ Հարությունյան Նորիկը, որի հուշարձանն այստեղ կանգնած է, պատահական չի, որ այստեղ է մեր շատ սիրելի, հարգարժան ընկեր Հենրիկ Հովհաննիսյանի հուշարձանը: Եվ բոլոր մեր ընկերները, մեր սուրբ նահատակներն իրենց հայացքը հառել են այն նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ մեր պապերը իրենց աչքերը փակեցին՝ դեպի Հայրենիք, դեպի Էրգիր: Սիրելի՛ ուջանցիներ, շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ համայնքապետ, մեր լավ ընկեր Նաիրի Կիրակոսյան, շնորհավորում ենք և համայնքին ցանկանում ամուր, հայրենիքի հզորացմանն ու շենացմանն ուղղված անխռով և հաստատ ընթացք»,- խոսքը եզրափակեց բժիշկ-ազատամարտիկը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica