close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օտարերկրյա պետություններում սովորողները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ԿԳՄՍՆ

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2019, 21:36
 Օտարերկրյա պետություններում սովորողները տարկետում ստանալու համար պետք է դիմեն ԿԳՄՍՆ

Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
  • քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի, դրանց բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը,
  • ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ կրթական ծրագրի տեսակի և համապատասխան կրթական ծրագրով քաղաքացու ուսումնառության սկզբի և ավարտի ժամկետների վերաբերյալ վավերացված՝  նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ,
  • տարածքային զինվորական կոմիսարիատի կցագրման վկայականը,
  • նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները պետք է ներկայացնեն նաև հիմնական կրթության  ավարտական /9-րդ դասարանի/ վկայականի պատճենը, եթե օտարերկրյա պետության վկայական է՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ:

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»   ՀՕ-195Ն օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 12.04.2018թ. 430-Ն որոշմամբ հաստատված «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» կարգի` այն քաղաքացիները, որոնց 18 տարին արդեն  լրացել է կամ լրանում է  մինչև դեկտեմբերի 31-ը,  փաստաթղթերը պետք  է ներկայացնեն մինչև 2019 թ. նոյեմբերի 15-ը: Այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է հունվարի 1-ից  հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը կարող են  ներկայացնել մինչև 2020 թ. մայիսի 15-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica