close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդասպանի տեղը բանտում է. բողոքի ակցիա Հովհաննես Սուքիասյանին սպանողին վաղաժամկետ ազատ արձակելու դեմ

Իրավունք

18 Հոկտեմբերի 2019, 18:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդասպանի տեղը բանտում է. բողոքի ակցիա Հովհաննես Սուքիասյանին սպանողին վաղաժամկետ ազատ արձակելու դեմ

«Մարդասպանը իրավունք չունի դուրսը լինելու, որովհետև արդեն սովոր է, նորից է մարդ սպանելու, մարդկությունից նրան պետք է առանձնացնել». Yerkir.am-ին ասացին Վանո Սիրադեղյանի բանդայի կողմից քաղաքական հողի վրա 1992 թ-ին սպանված ՀՅԴ անդամ  Հովհաննես Սուքիասյանի համագյուղացիները: Նրանք այսօր՝ հոկտեմբերի 18-ին, բողոքի ակցիա են իրականացրել բանդայի անդամ-դահիճ Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դեմ՝ դատարանի շենքի առջև:

Համագյուղացիներից՝ Համլետ Ռաֆայելյանը նրան բնութագրեց իբրև աշխատասեր, հայրենիքին նվիրված անձնավորություն. «Շրջանի բոլոր բնակիչների համար, Սումգայիթից բռնագաղթած մարդկանց համար շատ էր ցավում, օգնում ամեն ինչով: Եվ այդ դեպքն էլ հենց պատահեց, երբ գնում էր նրանց մոտ»:

Համգյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի մարդասպանին ազատ արձակել, նա սպանել է մարդկությանը, պետությանը պիտանի անհատի:

«Եկել եմ, որ զորակցություն հայտնեմ, որ նրան բաց չթողնեն, մենք չենք ցանկանում, որ նա և նրա նմանները ազատության մեջ լինեն: Սխալ էր էլի գնդակահարությունը հանելը»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

Համագյուղացի և կուսակցական ընկեր Արշակ Գևորգյանն ընդգծեց սպանության՝ միտումնավո, քաղաքական ենթատեքստով կազմակերպված լինելը. «Այն ժամանակվա ՀՀՇ վարչությունում է սպանության որոշումը կայացվել՝ բոլոր նյութերը կան: Իմ կուսակցական ընկերն է եղել: Կոշի կոլտնտեսությունում բանվորից հասել է մինչև  շրջսովետի գործկոմի նախագահի պաշտոնի, նրա բարության, մարդ լինելու մասին հեքիաթներ են պատմում: Ինչպես փորձեն նման ճիվաղին ազատել, մանավանդ որ քաղաքական սպանություն է՝ պատվիրված կիլերների գործողություն: Եթե նման նախադեպ ստեղծեն, շղթայական ռեակցիայով դեռ շատ մարդիկ կազատվեն՝ նոր հոկտեմբերի  27 առաջ կգա»,-ասաց նա:

Ավելի վաղ Yerkir.amտեղեկացրել  էր, որ դատական նիստը հետաձգվել է:

Բողոքի ակցիայի մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica