close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում ինձ իմ տանն եմ զգում. Քվեբեկի ԱԺ պատգամավոր

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2019, 20:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում ինձ իմ տանն եմ զգում. Քվեբեկի ԱԺ պատգամավոր

Սոցիալական մեդիայի և ֆեյք նյուզի մեր աշխարհում կարևոր է հենց տեղում ծանոթանալ Արցախում տեղի ունեցողին. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Քվեբեկի ԱԺ պատգամավոր Գայ Ուելետը, որն Արցախ էր եկել ՀՅԴ և Արցախի ԱԳՆ կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու:

- «Պրո Արցախ» շարժումն սկսված է՝ դուք ընդունել եք հռչակագիրը. ի՞նչ գործնական քայլերով եք առաջիկայում համագործակցելու Արցախի հետ:

- Սա իմ առաջին այցն է. Արցախն  ինձ համար նախ և առաջ  բացահայտում  էր: Մեծ հայկական համայնք կա Քվեբեկում, ես այստեղ եմ եկել՝ ականջալուր լինելով  այդ մարդկանց ուղերձներին, որոնք ինձ տեղեկացրել են արցախյան իրավիճակի մասին: Ես այստեղ շատ գեղեցիկ բաներ տեսա: «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովը համարում եմ խիստ կառուցողական՝ տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր գտնելու  առումով:

Դուք գիտեք, որ Կանադան խաղաղության երկիր է: Սա մի համաժողով էր, որտեղ  շատ էին խոսում հանուն արդարության և հանուն խաղաղության համագործակցության մասին:  Այս այցը հնարավորություն տվեց հենց տեղում ծանոթանալու Արցախում տեղի ունեցողին, ինչը խիստ կարևոր է սոցիալական մեդիայի և ֆեյք նյուզի մեր աշխարհում:  

- Իսկ ի՞նչ կարծիք կազմեցիք Արցախի մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում այս հակամարտության կարգավորումը:

- Մեծ հաճույք էր հանդիպել Արցախի Հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին, ես շատ ջերմություն տեսա նաև իմ շրջապատի մարդկանց մեջ: Մեզ մոտ՝ Կանադայում էլ, հայ համայնքը շատ ջերմ է, և Արցախի հայերի, Երևանի հայերի շրջապատում ինձ իմ տանն եմ զգում:

Ժողովրդավարությունը շատ կարևոր է, արդարության նպատակն է ծառայել ժողովրդին, բնակչությանը, և պետք է ջանքեր գործադրենք, որ արդարության միջոցով կարողանանք նպաստել երկրում խաղաղության հաստատմանը, որպեսզի այստեղ էլ այնպիսի խաղաղություն տիրի, ինչպիսին իմ երկրում է, և բոլոր արցախցիներն ապրեն ամենօրյա խաղաղության մեջ:

Հայկական հարցին ի՞նչն է Ձեզ կապում, ի՞նչն է ներշնչում, որ լինեք Հայ Դատի, Արցախի ժողովրդի կողքին:

- Մենք՝ Կանադայում, ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի ապրիլին հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ շեշտելով, որ Ցեղասպանություն եղել է, և դա պատմական փաստ է: Կան մարդիկ, որ հակառակն են պնդում, բայց փաստերը  շատ խոսուն են:

Քվեբեկում ամեն տարի միաձայն ընդունվում է առաջարկը, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

- Դուք ունեք բազմաթիվ հայ ընկերներ, վստահաբար նաև հետաքրքիր իրավիճակներում եք հայտնվել՝ նրանց մասնակցությամբ. խնդրում եմ՝ մեկ պատմություն պատմեք:

- Հայերի հետ շփվել եմ իմ առաջին ընտրությունների ժամանակ՝  12 տարի առաջ: Ես միշտ հայերի մոտ զգացել եմ և այստեղ՝ Արցախում էլ զգում եմ բացսրտություն, այդ ջերմությունը մարդու հանդեպ, որը տպավորիչ է, որով նշանավորվում են իմ առաջին շփումները հայերի հետ:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica