close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+4°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրի մոտ գտնվող անտառում այլեւս ականներ չկան. ցուցանակները հանվում են

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2019, 16:46
 Սյունիքի Դավիթ Բեկ բնակավայրի մոտ գտնվող անտառում այլեւս ականներ չկան.  ցուցանակները հանվում են

Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի անմիջապես մայրուղու հարեւանությամբ գտնվող անտառից հանվում են Ականների վտանգի մասին հուշող ցուցանակները, նշված վայրում այլեւս ականներ չկան։

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից Yerkir.am-ին հայտնում են, որ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի ու Ականազերծման եւ ուտիլիզացիայի հիմնադրամի գործակցությամբ՝ այս տարի կենտրոնի ականազերծողները 16180 քառակուսի մետր տարածք են մաքրել։  Նախորդ տարվա աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել ընդհանուր առմամբ 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետեւակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Այս տարի ականազերծում է իրականացվում նաեւ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։ Հայաստանում ականապատ մարզերը 4 են՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի մասնագետները ականազերծումից բացի պարբերաբար նաեւ ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացնում Հայաստանի մարզերի եւ Երեւանի դպրոցականների ու ուսանողների համար՝ սովորեցնելով անվտանգ վարքագծի կանոններ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica