close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+18°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի անդամի գործով դատական նիստը հետաձգվեց

Իրավունք

18 Հոկտեմբերի 2019, 14:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի անդամի գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում կայանալիք՝ Վանո Սիրադեղյանի բանդայի անդամի գործով դատական նիստը հետաձգվեց արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայության ներկայացուցչի` նիստին չներկայանալու պատճառով։ Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 19-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր տեղի է ունենալու Վանո Սիրադեղյանի բանդայի անդամ՝ ցմահ ազատազրկված Ալիկ Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ ներկայումս ցմահ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանն այն ժամանակ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից ստեղծված և ուղղորդվող բանդայի անդամ-դահիճն է, որն անձամբ իրականացրել է բոլոր քաղաքական սպանությունները և սպանության փորձերը:
Բանդայի կողմից քաղաքական հողի վրա իրականացված ծանրագույն հանցագործությունների թվում է նաև 1992 թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի ու նրա քրոջ որդու՝ վարորդ Վարուժան Աբրահամյանի սպանությունը:

Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի առջև մարդասպանի հնարավոր ազատ արձակման դեմ բողոքի ակցիա էին իրականացնում սպանված Հովհաննես Սուքիասյանի ընտանիքի անդամները, համագյուղացիները, կուսակցական ընկերները, որոնք պարզել էին մարդասպանի հնարավոր ազատ արձակման փաստը դատապարտող կարգախոսներով պաստառներ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica