close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկյան հրադադարի խաբուսիկ կողմը. պայմանական հրադադարը չի գործում

Տարածաշրջան

18 Հոկտեմբերի 2019, 12:57
 Ամերիկյան հրադադարի խաբուսիկ կողմը. պայմանական հրադադարը չի գործում

Սիրիական իշխանությունները չեն կարող ընդունել երկրի տարածքում քրդական ինքնավարության ստեղծումը: Այս մասին, ըստ Al-Mayadeen հեռուստաալիքի, հայտնել է Սիրիայի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության ձևավորում:

«Դամասկոսը չի տեսնում ինքնավարության ոչ մի հիմք: Սիրիան կազմված է մի քանի էթնիկական և կրոնական շերտերից: Մենք չենք ասում՝ սա քուրդ է, սա ուրիշ կրոնի ներկայացուցիչ է: Քրդերի մեծամասնությունը Սիրիայի հասարակության թանկարժեք մասն է համարվում, բայց որոշ քրդական կազմակերպություններ որոշում են ընդունել, որոնք հակասում են երկրի շահերին: Մենք շարունակում ենք քրդերի հետ երկխոսությունը, բայց դրա հիմքն այն է, որ քրդերը պետք է գործեն Սիրիայի շահերի շրջանակում՝ սիրիական դրոշի ներքո»,- ասել է Շաաբանը:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեկ ժամանել էր Անկարա՝ քննարկելու Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում և հրադադար հաստատելը, իսկ երեկոյան արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թուրքիան համաձայնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Ըստ Մայք Փենսի՝ Թուրքիան համաձայնել էր հրադադարին, սակայն  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նշեց, որ ԱՄՆ-ը համաձայնել է թուրքական պահանջներին, իսկ հրադադարի մասին խոսք չի գնացել:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ ՌԴ-ն հույս ունի Թուրքիայից ստանալ հրադադարի մասին տեղեկություններ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները՝պայմանով, որ քրդերը կհեռանան 32 կմ խորությամբ, սակայն, ըստ Reuters-ի, թուրքերը դրանից հետո շարունակել են հրետանային հարձակումները Ռաս ալ Այն քաղաքի վրա, իսկ արաբական  Al Mayadeen, SANA,  Al Arabiya լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիան, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, վերսկսել է ռազմական գործողութունները: 

Վիճակն այլ է քրդերի մոտ. նրանք  չեն համաձայնել թուրք-ամերիկյան պայմաններին: Հրադադարի մասին պայմանների որոշ մասն է միայն հրապարակվել: Հոկտեմբերի 22-ին նախատեսվում է Պուտին-Էրդողան հանդիպումը, որից հետո չի բացառվում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Բացի այդ՝ քրդերը հայտարարում են, որ, չնայած ռազմական լայնածավալ գործողությունների դադարեցմանը, այդուհանդերձ, թուրքական ցանկացած հարձակման պատասխանելու են:

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica