close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով Բաքվից ստացած բողոքի նոտան. Tert.am

Աշխարհ

18 Հոկտեմբերի 2019, 10:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով Բաքվից ստացած բողոքի նոտան. Tert.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի շուրջ Ադրբեջանի՝ Մոսկվա ուղարկված բողոքի նոտան. հայտնում է Tert.am-ը: 

Զախարովան հաստատել է, որ նման փաստաթուղթ է ստացվել ԱԳՆ՝ հավելելով, որ ԱԳՆ կայքում նախազգուշացում կա հրապարակված այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց պաշտոնական Բաքուն մերժում է մուտքն Ադրբեջան:

«ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը ԼՂ հակամարտության և դրա կարգավորման ուղիների հարցում քաջ հայտնի է և անփոփոխ մնում է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ռուսական կողմի՝ նախկինում արած բոլոր հայտարարություններն ու գնահատականներն արդիական են: Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ խաղաղ գործընթացի շրջանակներում»,- ասել է Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica