close
Եղանակը Երևանում
15 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց. Ռուբեն Մելիքյան

Իրավունք

18 Հոկտեմբերի 2019, 09:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց. Ռուբեն Մելիքյան

Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց. այս մասին ֆեյսբքուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է:

«Իմ կողմից լայվից օգտվելու պատճառն անսովոր է, այն է, ինչի մասին ես երեկ բարձրաձայնել եմ: Խոսքը վերաբերում է ՍԴ նախագահի նկատմամբ նոր տեսակի, նոր որակի եւ նույնիսկ նոր ցածրության հետապնդումների մակարդակին: Քրեական գործի մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ խոսել այն մասին, որ ԱԱԾ են հրավիրվել նրա ընտանիքի անդամները՝ թոշակառու հայրը, երկու դուստրերը: Ես ես մտածեցի, որ պատշաճ է, որ այս հարցը մեր քաղաքացիական հասարակության մակարդակով բարձրացվի ոչ միայն ֆեյսբուքյան ստատուսներ գրելով կամ հարցազրույցներ տալով, այդ հարցաքննության ժամանակ տեղում լինելով:

Առաջին ցույց տալով խիստ անհամաձայնություն այս իրավական եւ բարոյական, կարկիր գծեր տրորելու հանգամանքի հետ: Երկրորդ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը եւ դրա զսպման իրավական ուղիները եւ երրորդ՝ քանի որ այդ ժամին է լինելու իրավական գործողությունը ԱԱԾ-ում, սպասել փաստաբանին, որ գործողությունները ավարտվեն, եւ նրանից տեղեկություններ ստանալ այդ գործողությունների, դրանց բովանդակության հետ կապված»- նշել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica