close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանն իմ ընկերն է, իսկ սա հրաշալի օր է բոլորիս համար. Թրամփի արձագանքը՝ Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշմանը

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2019, 09:48
 Էրդողանն իմ ընկերն է, իսկ սա հրաշալի օր է բոլորիս համար. Թրամփի արձագանքը՝ Սիրիայում կրակի դադարեցման մասին որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընկեր է անվանել՝ մանրամասնելով նաև, որ պաշտոնական Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ այլևս չեն կիրառվի. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ անում է»,- ասել է ԱՄՆ առաջնորդը ու հավելել. «Ես կուզենայի շնորհավորել նախագահ Էրդողանին: Նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ, որ մենք որևէ խնդիր չունեցանք»:

Թրամփը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ թուրք առաջնորդը ճիշտ գործեց, և որ ինքն իսկապես գնահատում է  նրա քայլը: Նա հայտարարել է նաև, որ նոյեմբերին Էրդողանին սպասում է Վաշինգտոնում:

Այնուամենայնիվ, Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է նաև, որ հույս չի ունեցել, որ Թուրքիայի հետ այդքան արագ համաձայնության կհասնեն Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցման հարցում: «Ամեն ինչ սպասվածից լավ ստացվեց: Սա հրաշալի օր է ԱՄՆ-ի համար, սա հրաշալի օր է Թուրքիայի համար, սա հրաշալի օր է մեր դաշնակիցների համար, հրաշալի օր է քրդերի համար, նաև հրաշալի օր է ամբողջ քաղաքակրթության համար»,- եզրափակել է ԱՄՆ առաջնորդը:  

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր՝ երկրի ԶՈւ-ն սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica