close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ քննչական խումբը ՀՀԿ գրասենյակում Հրայր Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս. Արմեն Աշոտյան

Բլոգեր

17 Հոկտեմբերի 2019, 15:50
 Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ քննչական խումբը ՀՀԿ գրասենյակում Հրայր Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշվում է.

«Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների:

Իսկ ի՞նչ ենք անում մենք:

Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս:

Հա, մեկ էլ Միլանում և Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում:

Դե արի ու մի խենթացիր...»։


Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica