close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանոյի բանդայի անդամին ազատ արձակելն անդառնալի վնաս կհասցնի մեր հասարակությանը. տուժողի հարազատները պատրաստվում են բողոքի ակցիայի

Իրավունք

17 Հոկտեմբերի 2019, 15:09
 Վանոյի բանդայի անդամին ազատ արձակելն անդառնալի վնաս կհասցնի մեր հասարակությանը. տուժողի հարազատները պատրաստվում են բողոքի ակցիայի

Yerkir.am–ը օրեր առաջ «Ինչո՞ւ պետք է ազատ արձակվի Վանո Սիրադեղյանի բանդայի անդամը. մի՞թե պատմության հիշողությունն այդքան կարճ է» վերնագրով ծավալուն անդրադարձ էր ունեցել Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի գործունեությանը, ինչպես նաև այդ նույն քրեածին խմբավորման գործով կալանավորված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցի նախապատմությանն ու ընթացքին:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից ստեղծված և ուղղորդվող բանդայի ղեկավարը ներկայումս ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանն է, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ վերոնշյալ բանդայի անդամ-դահիճը, որն անձամբ իրականացրել է բոլոր քաղաքական սպանությունները և սպանության փորձերը: Նրանց կողմից քաղաքական հողի վրա իրականացված ծանրագույն հանցագործությունների թվում է նաև 1992 թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի ու նրա քրոջ որդու՝ վարորդ Վարուժան Աբրահամյանի սպանությունը:

Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանից ծանուցագրեր են ստացել Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի գործով տուժողներ Հարություն Սուքիասյանը և Մերուժան Աբրահամյանը, որոնք տեղեկացվել են, որ դատարանի վարույթում է գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննությունը նշանակվել է 2019 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:

Մարդասպանին հնարավոր ազատ արձակելու լուրը, բնականաբար, վրդովեցրել է Հովհաննես Սուքիասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, համագյուղացիներին, կուսակցական ընկերներին և նրա սպանության գործին ծանոթ բոլոր մարդկանց:

Yerkir.am-ը տեղեկացավ, որ նրանք վաղը՝ դատական նիստից առաջ՝ ժամը 13.00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի առջև (հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փողոց, 20 շենք) պատրաստվում են իրականացնել բողոքի զանգվածային ակցիա:

Սպանված Հովհաննես Սուքասյանի հարազատները պնդում են, որ վերոնշյալ բանդայի անդամ-դահիճ Ալիկ Գրիգորյանին ազատ արձակելը և՛ անընդունելի է իրենց համար, և՛, ազատության մեջ հայտնվելով,նրանք անդառնալի վնաս կհասցնեն մեր հասարակությանը: Ուստի պետք է անել հնարավորը՝ կանխելու դա:

Yerkir.am-ը հետևելու է զարգացումներին և այս խնդրի մասին նոր հրապարակումներով հանդես կգա վաղը:

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica