close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+10°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի շարքում երկրորդն է. CNN-ի անդրադարձը

Խճանկար

17 Հոկտեմբերի 2019, 14:16
 Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի շարքում երկրորդն է. CNN-ի անդրադարձը

Հայկական լավաշը հայտնվել է աշխարհի 50 լավագույն հացերի շարքում: CNN-ը հրապարակել է հոդված, որում ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը: Ցուցակում երկրորդը հայկական լավաշն է:

«Ի՞նչ է հացը: Այս հարցի հետ կապված, ամենայն հավանականությամբ, դուք կարիք չունեք երկար մտածելու: Դուք ցանկանում եք մի կտոր հաց համտեսել, և այդ ընթացքում այն, ինչ պատկերացնում եք, շատ բան է պատմում ձեր ծագման մասին»,- նշել է հոդվածագիրը:

Հեղինակը հոդվածում հիշեցնում է մասնագետների այն խոսքը, որ «հացը հիմնականում այն է, ինչի մասին խոսում է ձեր մշակույթը»:

CNN-ն առանձին-առանձին ներկայացրել է Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Կանադայի, Չիլիի, Չինաստանի, Եթովպիայի, ինչպես նաև Հայաստանի և շատ այլ երկրների ազգային հացերը:

«Գերմանիայի Վեսթֆալիա շրջանում հացթուխները մի քանի հաց են թխում 24 ժամվա ընթացքում, իսկ ահա ցորենի ալյուրից պատրաստված հայկական լավաշը գեղեցիկ տեսք է ստանում 30 վայրկյանում՝ թոնրի ներսում»,- գրել է հոդվածագիրը:

Նա ներկայացնում է լավաշը թխելու գործընթացը և նշում, որ դրանում անհրաժեշտ է ընկերների օգնությունը:

«Երբ ձեր հայ սկեսուրը մոտենում է՝ հացը ձեռքին, մի՛ զարմացեք: Լավաշը նորապսակներին է տրվում, որը խորհրդանշում է առատություն ու բարեկեցություն: Լավաշ պատրաստելու գործընթացը պահանջում է ընկերների մասնակցություն: Այս ավանդական հացը թխելիս հավաքվում են կանայք, պատրաստում են խմորը, համապատասխան բարձի վրա բարակ ու լայն բացված խմորը ուժգին հարվածով ամրացնում նախապես տաքացված թոնրի մեջ»,- նշել է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ այս գործընթացում մեծ վարպետություն է պահանջվում:

Լավաշը հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից է, այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica