close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հավանություն տվեց ԶՖԳ-ից 10 մլն եվրո ներգրավելու համաձայնագրի ստորագրմանը

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2019, 12:29
 Կառավարությունը հավանություն տվեց ԶՖԳ-ից 10 մլն եվրո ներգրավելու համաձայնագրի ստորագրմանը

Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կստորագրվի 10 մլն եվրոյի չափով ֆինանսավորման համաձայնագիր: Ըստ «Արմենպրես»-ի՝ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի  նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: «Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու»,- ասաց նախարարը:

Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica