Կապանում տունը մնացել է սողանքի տակ, ներսում ծեր ամուսիններ են, չգիտենք՝ ո՞ղջ են, թե՞ ոչ. Ցոլակյան
Հասարակություն

Կապանում առավոտյան սողանքի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել. խրճիթի նման տուն է եղել, սողանքը ծածկել է այն, ներսում ծեր ամուսիններ կան. կառավարության այսօրվա նիստում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են իրականացնում, մաքրում են: Այդ մարդիկ ո՞ղջ են, թե՞ ոչ, չեմ կարող ասել, վերջում կպարզվի: Ասացին՝ շարժվող սողանք է, կարող է էլի մի քիչ գալ, դրա համար տրակտորով դիմացը մաքրում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
News.am